Հովհաննես Մանուկյանն ազատվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հ. Մանուկյանի դիմումը՝
1.Հովհաննես Մանուկյանին՝ 2021 թվականի հուլիսի 7-ից ազատել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:
2.Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Աբաջյանի վրա»,-ասված է քաղաքապետի որոշման մեջ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



