Զախարովան ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «ռուսական սպառնալիքից» անցնել ՉԹՕ-ների
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «ռուսական սպառնալիքից» ուշադրությունը տեղափոխել ՉԹՕ-ների վրա: Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով ամերիկացի լրագրողի հետ կապված սկանդալը, ով դժգոհել է, թե իբր իրեն գաղտնալսել են հատուկ ծառայությունները՝ որպես «ռուսական քարոզչության գործակալ» ներկայացնելու համար:
Նշվում է, որ ամերիկյան Fox News հեռուստաընկերության հաղորդավար Տակեր Կարլսոնն ասել է, որ ինքը դարձել է գաղտնալսման օբյեկտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցնելու ցանկության պատճառով:
Զախարովան նշել է, որ գործն ուշադրության չէր արժանանա, եթե չլիներ այն փաստը, որ «ինչ-ինչ պատճառներով «ռուսական սպառնալիքի» թեզը կրկին նետվել է ամերիկյան այս կեղտոտ սպիտակեղենի մեջ»:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



