Զախարովան ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «ռուսական սպառնալիքից» անցնել ՉԹՕ-ների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «ռուսական սպառնալիքից» ուշադրությունը տեղափոխել ՉԹՕ-ների վրա: Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով ամերիկացի լրագրողի հետ կապված սկանդալը, ով դժգոհել է, թե իբր իրեն գաղտնալսել են հատուկ ծառայությունները՝ որպես «ռուսական քարոզչության գործակալ» ներկայացնելու համար:
Նշվում է, որ ամերիկյան Fox News հեռուստաընկերության հաղորդավար Տակեր Կարլսոնն ասել է, որ ինքը դարձել է գաղտնալսման օբյեկտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցնելու ցանկության պատճառով:
Զախարովան նշել է, որ գործն ուշադրության չէր արժանանա, եթե չլիներ այն փաստը, որ «ինչ-ինչ պատճառներով «ռուսական սպառնալիքի» թեզը կրկին նետվել է ամերիկյան այս կեղտոտ սպիտակեղենի մեջ»:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



