Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


«Ինձ թողեք այստեղ, ես ձեր թիկունքը կպահեմ». իրավիճակն Արտակին չփոխեց, ու բնավորությունը նորից հաղթեց․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամեն առավոտ, սովորության համաձայն, Արտակն արթնանում ու բոլորի համար սուրճ էր դնում: Սեպտեմբերի 27-ի առավոտն էլ բացառություն չէր: Արտակ Դեղոյանի կինը՝ Նեկտար Մելիքյանը, պատմում է՝ երբ իմացավ պատերազմ է սկսվել, սուրճը կիսատ թողնելով՝ տան բակ դուրս եկավ:

...Գիտեր, որ պիտի սպասի

«Զգացի՝ տեղը չի գտնում: Անընդհատ` զանգեր, զանգեր, զանգեր, ու տանից դուրս եկավ: Երեկոյան եկավ ու ասաց՝ պետք է գնամ: Ասացի՝ ո՛չ տանկիստ ես, ո՛չ մասնագետ, համբերի՝ քո ժամանակն էլ կգա՝ կգնաս: Ասաց՝ չէ, պիտի հիմա գնամ: ԵԿՄ Տիգրան Մեծ աշխարհազորային գունդ էր զանգել, ասել էին, որ արդեն գնացել են: Տրամադրությունն ընկավ: Հետախուզական վաշտով գնալը չէր ստացվում, բայց զինկոմիսարիատով երբեք չէր գնա՝ գիտեր, որ պիտի գնա, հերթագրվի ու սպասի՝ մինչև կանչեն, իսկ ինքն անհամբեր մարդ էր՝ երբևէ նման քայլ չէր անի: Սեպտեմբերի 28-ի առավոտյան արթնացավ ու կրկին դուրս եկավ: Մտածեցի՝ մտքից հանել է գնալը, քանի որ հնարավորություն չկա:

Բայց ստացվել էր այնպես, որ ջոկատին հետ էին ուղարկել, սեպտեմբերի 27-ին նրանց Արցախ գնալը չէր ստացվել: Իմացել էր, որ 28-ին նոր գնալու են: Կեսօրին մոտ արագ եկավ տուն, ասաց՝ շորերս դիր: Ասացի՝ իմ ձեռքով չեմ դնի ու ասեմ՝ գնա: Սուս ու փուս իր շորերը վերցրեց, հավաքեց, լցրեց պայուսակի մեջ ու գնաց»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Արտակի կինն ու հավելում՝ երեք երեխաների հորը ոչ ոք չկարողացավ հետ պահել, և նա կամավոր մեկնեց ռազմաճակատ: «Արդեն զորամասերից մեկում, որտեղ պետք է զենք ստանային, իր անունը չի գտնում: Անունը մի կերպ կարողացել է խցկել ցուցակում: Սեպտեմբերի 29-ին հասել են Արցախ, հետո տեղափոխվել «Եղնիկներ»,-պատմում է Նեկտարը:

Չընտրելով տուն գալու հնարավորությունը

Արտակի մարտական ընկերները շատ դրվագներ են պատմել պատերազմի օրերից, նաև Արեգա բարձունքը գրավելու բուն մարտական գործողության ժամանակ Արտակի դրսևորած խիզախ քայլերից: «Մարտական ընկերներից մեկը, որն ապրում է մեր թաղամասում ու Արտակի հետ էր մեծացել, ասում է՝ սարսափեցի, երբ եկավ ռազմաճակատ՝ շատ լավ իմանալով իր տաքարյուն, բռնկվող, հասնող, օգնող ձեռք լինելը: Ասաց՝ չէի ուզի ինքն այստեղ լիներ: Պատմում է, որ մի օր տղաներով նստած են եղել, ասում է՝ մեկ էլ տեսնենք, Արտակն ու Մենուան (Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյան-խմբ.) չկան:

Միայն հետո են իմանում, որ ինչ-որ տեղ շրջափակված 18 տարեկան էրեխեք են եղել, Մենուան որոշել է, որ պետք է օգնի էրեխեքին, Արտակն էլ՝ իր հետ: Ու շուրջ երեք տասնյակ 18 տարեկան էրեխեքի փրկել ու մահից ազատել են: Մարտական ընկերները պատմում են, որ մեկին եթե մեկ րոպեով էլ նստած տեսներ, ասում էր՝ ինչո՞ւ եք նստել, հո չեք եկե՞լ հանգիստ նստելու համար: Պատերազմի հինգերորդ օրը համարձակությունս հավաքեցի ու մի կերպ ասացի՝ չե՞ս ուզում տուն գալ, հերթափոխ չկա՞, չէ՞ որ կամավորները տուն գալու հնարավորություն ունեն: Այդ հնարավորությունն ունենալով, բնականաբար, այդ տարբերակը չի ընտրել»,-նշում է Նեկտարը:

 

Իր կամքով գնաց մահվանն ընդառաջ

Ամուսնուց մինչև հոկտեմբերի 5-ն է կարողացել լուր ստանալ:«Հոկտեմբերի 5-ին վերջին զանգն էր՝ զգուշացրեց, որ 2 օր կապի մեջ չի լինելու, ասաց՝ չանհանգստանաք: Այնքան հանգիստ էր ասում, որ մազի չափ անգամ կասկած չեմ ունեցել, որ գործողության են գնում: Ասաց նաև՝ երկու օրից կզանգի, ու այլևս չզանգեց… Հոկտեմբերի 6-ին բոլորը լուրն իմացել են, բայց ինձ չեն ասել: Ասել են՝ մարտ է եղել, ոտքից վիրավորվել է, անտառում են, ու կապ չկա: 20 օր շարունակ ինձ ճիշտը չէին ասում, այլ ասում էին՝ լուր չկա, բայց անգամ այդ դեպքում չեմ կասկածել, որ իր հետ ամենավատն է տեղի ունեցել: Ես սպասել եմ, որ կգա… Ես չեմ պատկերացրել, որ ինքը կարող է իրավիճակից դուրս չգալ, որովհետև կյանքում յուրաքանչյուր բարդ իրավիճակում մի ելք անպայման գտնում էր: Բայց նյարդայնացնող աստիճանի բարի էր: Ինքնամոռաց՝ բոլորի համար ամեն ինչ անում էր ու գիտեր, որ չափից դուրս բարի լինելը իրեն խանգարում է: Դա հասկանում էր, բայց չէր կարողանում իր վրա՝ այդպիսինն էր:

Ես ուրախ եմ իր հազվադեպ հանդիպող մարդ տեսակի համար: Իր քայլը նաև այդ բարության դրսևորումն էր, որն իր մեջ շատ մեծ էր: Նա իր կամքով գնաց մահվանն ընդառաջ: Հենց բուն դեպքի օրը վիրավոր վիճակում ասել է՝ ինձ թողեք այստեղ, ես ձեր թիկունքը կպահեմ: Մարտական ընկերներն ասում են՝ անգամ իր մահից մենք բան ունեինք սովորելու: Ասում են՝ անգամ վիրավոր վիճակում, երբ ինքն օգնության կարիք ուներ, այդ րոպեին էլ չկոտրվեց, որովհետև հասկանում էր, որ բոլորս կթուլանանք, եթե ինքը թուլանա: Նա գերի էր իր բնավորությանը: Մի օր ասաց՝ գիտեմ, ես սխալ եմ, բայց չեմ կարողանում հաղթել իմ բնավորությանը: Մինչև վերջ մնաց այսպիսին: Իրավիճակը նրան չփոխեց, իսկ բնավորությունը նորից հաղթեց: Մտածում եմ՝ մարդ ինչքան խիզախ ու կայուն պիտի լինի, որ անգամ այդ իրավիճակում մտածի սկզբունքին չդավաճանելու մասին: Ու այդպես էլ իրեն դրսևորել է նաև մարտի դաշտում»:

Գիտակցել է՝ ուր է գնում…

Նեկտարն ասում է՝ չգիտի նաև, թե ինչ ուժ է պետք, որ մարդն ընտանիքին թողնի ու գնա. «Ինքս ինձ հարցնում եմ՝ ո՞նց կարող է մարդը պատերազմ գնալու որոշում կայացնի ու չգիտակցի, որ կարող է հետ չգալ այդ պատերազմից: Չէ՞ որ չես կարող ասել՝ ինչ կպատահի քեզ հետ: Երբ, որպես կին, զայրանում եմ ու ասում՝ նա մեզ թողեց ու գնաց, ասում են՝ ինչո՞ւ ես այդպես ասում, չէ՞ որ չգիտեր, որ այդպես կլինի: Ի պատասխան, ասում եմ՝ ո՞նց չգիտի, պատերազմ է… Մանավանդ այս պատերազմը, որի դեպքում թեպետ չգիտեինք ինչ էր կատարվում, բայց հետո իմացանք: Ես չգիտեմ՝ ինչ ուժ է, բայց ինքը գիտակցել է՝ ուր է գնում…»:

Ոչինչ սովորական չի եղել. ընկեր երեխաների համար ու սեր՝ ստանդարտից դուրս

Նեկտարի խոսքով, տան փոքրը՝ Նարեն, շատ հպարտ է դարձել: «Ավելի վստահ, ինքնավստահ է: Երբևէ արցունք չես տեսնի աչքերին, զուսպ է: Հուզմունքի մի նշույլ անգամ նկատելու դեպքում ասում է՝ մա՛մ, պապան գալու ա, պապան կգա, դու պիտի չտխրես, ինչքան լացեցիր, այնքան վատ կլինի: Ասում եմ՝ աղջիկս, ինքը հերոս է… ««Ձեզ բացակա չենք դնի» շարքում Արտակի մասին հոլովակը փորձեցի ցույց տալ, ասաց՝ չեմ ուզում նայել, սպասում է ու համոզված է, որ հայրը գալու է: Իսկ տղաներս շատ ավելի ուժեղ են դարձել: Արտակն ընկեր էր երեխաների համար, շատ մեծ սար էր երեխաների համար, ու իրենք հիմա ապրում են այդ սարով:

Գիտեն, որ կա այդ սարը, ու նրա մասին երբեք անցյալով չեն խոսում: Իսկ իմ ու իր սերը շատ մեծ սեր է եղել: Շատ եմ սիրել ու սիրում: Մեր սերը հետաքրքիր էր իր յուրօրինակությամբ: Ստանդարտ սերերից չի եղել: Հենց ամենասկզբից ոչինչ սովորական չի եղել մեր սիրո մեջ: Իմ կյանքում մեծ կորուստ կա, որը ոչնչով չի լրացվի: Այո, իր արաքը գնահատելու աստիճան չունի, գնահատականի նման աստիճան չկա՝ ամեն մեկը չէր անի, բայց այս գնով հպարտություն ես չէի ուզում: Երևի իր մեջ հայրենասիրությունը շատ է եղել, ուղղակի ինքը չի արտահայտվել, չենք զգացել: Ափսոսանքնս է շատ մեծ այն ամենի համար, որ կիսատ թողեց...»,նշում է Նեկտարը:

Ոչինչ չի սփոփի, բայց…

«Բայց գոնե հայրենիքի վերականգնումը սփոփանք կլինի: Այն, ինչի համար գնացին… Հանուն ինչի՞ գնացին՝ իրենց հայրենիքի, տարածքների, սահմանների պաշտպանության համար: Արտակն ասում էր՝ որ ամեն մեկս չգնանք, թուրքը գա, մեր դուռը ծեծի՞: Հիմա ինքս ինձ ասում եմ՝ գնաց ու չեկավ, ու հիմա, Աստված չանի, հանկարծ ու թուրքն էկավ մեր դուռը ծեծելու, էս անգամ ի՞նչ ենք անելու»:

Հուլիսի 11-ին Արտակ Դեղոյանի ծննդյան օրն է՝ 42-ամյակը: Արտակ Դեղոյանը մասնակցել է Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղի ունեցած ծանր մարտերին ու աչքի ընկել արդյունավետ գործողություններով, ինչի համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Մերօրյա հերոսների սխրանքն անմահ է, հիշատակը՝ հավերժ…

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California