Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինձ թողեք այստեղ, ես ձեր թիկունքը կպահեմ». իրավիճակն Արտակին չփոխեց, ու բնավորությունը նորից հաղթեց․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամեն առավոտ, սովորության համաձայն, Արտակն արթնանում ու բոլորի համար սուրճ էր դնում: Սեպտեմբերի 27-ի առավոտն էլ բացառություն չէր: Արտակ Դեղոյանի կինը՝ Նեկտար Մելիքյանը, պատմում է՝ երբ իմացավ պատերազմ է սկսվել, սուրճը կիսատ թողնելով՝ տան բակ դուրս եկավ:

...Գիտեր, որ պիտի սպասի

«Զգացի՝ տեղը չի գտնում: Անընդհատ` զանգեր, զանգեր, զանգեր, ու տանից դուրս եկավ: Երեկոյան եկավ ու ասաց՝ պետք է գնամ: Ասացի՝ ո՛չ տանկիստ ես, ո՛չ մասնագետ, համբերի՝ քո ժամանակն էլ կգա՝ կգնաս: Ասաց՝ չէ, պիտի հիմա գնամ: ԵԿՄ Տիգրան Մեծ աշխարհազորային գունդ էր զանգել, ասել էին, որ արդեն գնացել են: Տրամադրությունն ընկավ: Հետախուզական վաշտով գնալը չէր ստացվում, բայց զինկոմիսարիատով երբեք չէր գնա՝ գիտեր, որ պիտի գնա, հերթագրվի ու սպասի՝ մինչև կանչեն, իսկ ինքն անհամբեր մարդ էր՝ երբևէ նման քայլ չէր անի: Սեպտեմբերի 28-ի առավոտյան արթնացավ ու կրկին դուրս եկավ: Մտածեցի՝ մտքից հանել է գնալը, քանի որ հնարավորություն չկա:

Բայց ստացվել էր այնպես, որ ջոկատին հետ էին ուղարկել, սեպտեմբերի 27-ին նրանց Արցախ գնալը չէր ստացվել: Իմացել էր, որ 28-ին նոր գնալու են: Կեսօրին մոտ արագ եկավ տուն, ասաց՝ շորերս դիր: Ասացի՝ իմ ձեռքով չեմ դնի ու ասեմ՝ գնա: Սուս ու փուս իր շորերը վերցրեց, հավաքեց, լցրեց պայուսակի մեջ ու գնաց»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Արտակի կինն ու հավելում՝ երեք երեխաների հորը ոչ ոք չկարողացավ հետ պահել, և նա կամավոր մեկնեց ռազմաճակատ: «Արդեն զորամասերից մեկում, որտեղ պետք է զենք ստանային, իր անունը չի գտնում: Անունը մի կերպ կարողացել է խցկել ցուցակում: Սեպտեմբերի 29-ին հասել են Արցախ, հետո տեղափոխվել «Եղնիկներ»,-պատմում է Նեկտարը:

Չընտրելով տուն գալու հնարավորությունը

Արտակի մարտական ընկերները շատ դրվագներ են պատմել պատերազմի օրերից, նաև Արեգա բարձունքը գրավելու բուն մարտական գործողության ժամանակ Արտակի դրսևորած խիզախ քայլերից: «Մարտական ընկերներից մեկը, որն ապրում է մեր թաղամասում ու Արտակի հետ էր մեծացել, ասում է՝ սարսափեցի, երբ եկավ ռազմաճակատ՝ շատ լավ իմանալով իր տաքարյուն, բռնկվող, հասնող, օգնող ձեռք լինելը: Ասաց՝ չէի ուզի ինքն այստեղ լիներ: Պատմում է, որ մի օր տղաներով նստած են եղել, ասում է՝ մեկ էլ տեսնենք, Արտակն ու Մենուան (Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյան-խմբ.) չկան:

Միայն հետո են իմանում, որ ինչ-որ տեղ շրջափակված 18 տարեկան էրեխեք են եղել, Մենուան որոշել է, որ պետք է օգնի էրեխեքին, Արտակն էլ՝ իր հետ: Ու շուրջ երեք տասնյակ 18 տարեկան էրեխեքի փրկել ու մահից ազատել են: Մարտական ընկերները պատմում են, որ մեկին եթե մեկ րոպեով էլ նստած տեսներ, ասում էր՝ ինչո՞ւ եք նստել, հո չեք եկե՞լ հանգիստ նստելու համար: Պատերազմի հինգերորդ օրը համարձակությունս հավաքեցի ու մի կերպ ասացի՝ չե՞ս ուզում տուն գալ, հերթափոխ չկա՞, չէ՞ որ կամավորները տուն գալու հնարավորություն ունեն: Այդ հնարավորությունն ունենալով, բնականաբար, այդ տարբերակը չի ընտրել»,-նշում է Նեկտարը:

 

Իր կամքով գնաց մահվանն ընդառաջ

Ամուսնուց մինչև հոկտեմբերի 5-ն է կարողացել լուր ստանալ:«Հոկտեմբերի 5-ին վերջին զանգն էր՝ զգուշացրեց, որ 2 օր կապի մեջ չի լինելու, ասաց՝ չանհանգստանաք: Այնքան հանգիստ էր ասում, որ մազի չափ անգամ կասկած չեմ ունեցել, որ գործողության են գնում: Ասաց նաև՝ երկու օրից կզանգի, ու այլևս չզանգեց… Հոկտեմբերի 6-ին բոլորը լուրն իմացել են, բայց ինձ չեն ասել: Ասել են՝ մարտ է եղել, ոտքից վիրավորվել է, անտառում են, ու կապ չկա: 20 օր շարունակ ինձ ճիշտը չէին ասում, այլ ասում էին՝ լուր չկա, բայց անգամ այդ դեպքում չեմ կասկածել, որ իր հետ ամենավատն է տեղի ունեցել: Ես սպասել եմ, որ կգա… Ես չեմ պատկերացրել, որ ինքը կարող է իրավիճակից դուրս չգալ, որովհետև կյանքում յուրաքանչյուր բարդ իրավիճակում մի ելք անպայման գտնում էր: Բայց նյարդայնացնող աստիճանի բարի էր: Ինքնամոռաց՝ բոլորի համար ամեն ինչ անում էր ու գիտեր, որ չափից դուրս բարի լինելը իրեն խանգարում է: Դա հասկանում էր, բայց չէր կարողանում իր վրա՝ այդպիսինն էր:

Ես ուրախ եմ իր հազվադեպ հանդիպող մարդ տեսակի համար: Իր քայլը նաև այդ բարության դրսևորումն էր, որն իր մեջ շատ մեծ էր: Նա իր կամքով գնաց մահվանն ընդառաջ: Հենց բուն դեպքի օրը վիրավոր վիճակում ասել է՝ ինձ թողեք այստեղ, ես ձեր թիկունքը կպահեմ: Մարտական ընկերներն ասում են՝ անգամ իր մահից մենք բան ունեինք սովորելու: Ասում են՝ անգամ վիրավոր վիճակում, երբ ինքն օգնության կարիք ուներ, այդ րոպեին էլ չկոտրվեց, որովհետև հասկանում էր, որ բոլորս կթուլանանք, եթե ինքը թուլանա: Նա գերի էր իր բնավորությանը: Մի օր ասաց՝ գիտեմ, ես սխալ եմ, բայց չեմ կարողանում հաղթել իմ բնավորությանը: Մինչև վերջ մնաց այսպիսին: Իրավիճակը նրան չփոխեց, իսկ բնավորությունը նորից հաղթեց: Մտածում եմ՝ մարդ ինչքան խիզախ ու կայուն պիտի լինի, որ անգամ այդ իրավիճակում մտածի սկզբունքին չդավաճանելու մասին: Ու այդպես էլ իրեն դրսևորել է նաև մարտի դաշտում»:

Գիտակցել է՝ ուր է գնում…

Նեկտարն ասում է՝ չգիտի նաև, թե ինչ ուժ է պետք, որ մարդն ընտանիքին թողնի ու գնա. «Ինքս ինձ հարցնում եմ՝ ո՞նց կարող է մարդը պատերազմ գնալու որոշում կայացնի ու չգիտակցի, որ կարող է հետ չգալ այդ պատերազմից: Չէ՞ որ չես կարող ասել՝ ինչ կպատահի քեզ հետ: Երբ, որպես կին, զայրանում եմ ու ասում՝ նա մեզ թողեց ու գնաց, ասում են՝ ինչո՞ւ ես այդպես ասում, չէ՞ որ չգիտեր, որ այդպես կլինի: Ի պատասխան, ասում եմ՝ ո՞նց չգիտի, պատերազմ է… Մանավանդ այս պատերազմը, որի դեպքում թեպետ չգիտեինք ինչ էր կատարվում, բայց հետո իմացանք: Ես չգիտեմ՝ ինչ ուժ է, բայց ինքը գիտակցել է՝ ուր է գնում…»:

Ոչինչ սովորական չի եղել. ընկեր երեխաների համար ու սեր՝ ստանդարտից դուրս

Նեկտարի խոսքով, տան փոքրը՝ Նարեն, շատ հպարտ է դարձել: «Ավելի վստահ, ինքնավստահ է: Երբևէ արցունք չես տեսնի աչքերին, զուսպ է: Հուզմունքի մի նշույլ անգամ նկատելու դեպքում ասում է՝ մա՛մ, պապան գալու ա, պապան կգա, դու պիտի չտխրես, ինչքան լացեցիր, այնքան վատ կլինի: Ասում եմ՝ աղջիկս, ինքը հերոս է… ««Ձեզ բացակա չենք դնի» շարքում Արտակի մասին հոլովակը փորձեցի ցույց տալ, ասաց՝ չեմ ուզում նայել, սպասում է ու համոզված է, որ հայրը գալու է: Իսկ տղաներս շատ ավելի ուժեղ են դարձել: Արտակն ընկեր էր երեխաների համար, շատ մեծ սար էր երեխաների համար, ու իրենք հիմա ապրում են այդ սարով:

Գիտեն, որ կա այդ սարը, ու նրա մասին երբեք անցյալով չեն խոսում: Իսկ իմ ու իր սերը շատ մեծ սեր է եղել: Շատ եմ սիրել ու սիրում: Մեր սերը հետաքրքիր էր իր յուրօրինակությամբ: Ստանդարտ սերերից չի եղել: Հենց ամենասկզբից ոչինչ սովորական չի եղել մեր սիրո մեջ: Իմ կյանքում մեծ կորուստ կա, որը ոչնչով չի լրացվի: Այո, իր արաքը գնահատելու աստիճան չունի, գնահատականի նման աստիճան չկա՝ ամեն մեկը չէր անի, բայց այս գնով հպարտություն ես չէի ուզում: Երևի իր մեջ հայրենասիրությունը շատ է եղել, ուղղակի ինքը չի արտահայտվել, չենք զգացել: Ափսոսանքնս է շատ մեծ այն ամենի համար, որ կիսատ թողեց...»,նշում է Նեկտարը:

Ոչինչ չի սփոփի, բայց…

«Բայց գոնե հայրենիքի վերականգնումը սփոփանք կլինի: Այն, ինչի համար գնացին… Հանուն ինչի՞ գնացին՝ իրենց հայրենիքի, տարածքների, սահմանների պաշտպանության համար: Արտակն ասում էր՝ որ ամեն մեկս չգնանք, թուրքը գա, մեր դուռը ծեծի՞: Հիմա ինքս ինձ ասում եմ՝ գնաց ու չեկավ, ու հիմա, Աստված չանի, հանկարծ ու թուրքն էկավ մեր դուռը ծեծելու, էս անգամ ի՞նչ ենք անելու»:

Հուլիսի 11-ին Արտակ Դեղոյանի ծննդյան օրն է՝ 42-ամյակը: Արտակ Դեղոյանը մասնակցել է Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղի ունեցած ծանր մարտերին ու աչքի ընկել արդյունավետ գործողություններով, ինչի համար պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Մերօրյա հերոսների սխրանքն անմահ է, հիշատակը՝ հավերժ…

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՄակրոնը կոչ է արել ԵՄ-ին վարկ տրամադրել Կիևին Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուԻրանը հայտարարել է, որ հակամարտությունից հետո կշարունակի վերահսկել Հորմուզը Անվտանգության լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ն լքում է Իրաքը Գողություն՝ Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում. գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Վստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Սիրիային հարվածներով, եթե դրուզները ճնշման ենթարկվեն Կյանքից հեռացել է լեգենդար դերասան Չակ Նորիսը Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ կազմվել է արձանագրություն (տեսանյութ) Իրանը զգուշացնում է՝ էներգետիկ թիրախների դեպքում պատասխանն ավելի ուժեղ կլինի, զոհերի թիվը շարունակում է աճել Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս մաhացել է Մի´ թիրախավորեք լրագրողներին, դուք նրանց շնորհիվ եք իշխանության եկել. Թ. ԹովմասյանԸնտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Իրանում uպանվել է հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քավուս Դեհրուդին Որ դեպքում նավթի գները կարող են բարձրանալ մինչև 180 դոլար․ ԶԼՄ Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերԴու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Վերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս մաhացել է Պատրիարք Ֆիլարետն է մաhացել 97 տարեկան հասակումՓաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը․ ԱբրահամյանՀունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման Պետրոսյան9-րդ դասարանցիները «Գրականության» և «Հայաստանի պատմության» քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափովՀանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մարտի 24-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.ՓաշինյանինՄեքենայի պահեստամասերի գործարան է այրվել, առնվազն 50 մարդ վիրավnրվել է․ (տեսանյութ) «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՀայտնվել են մարդկանց հետապնդող տզերՄերկապարուհին անդամահատել՝ մասնատել է ընկերուհուն. դաժան կադրերԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԳործարկվելու է էլեկտրական շչակ ԵՄ-ն բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՎթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներում Կորոտան առաջին ամպրոպները․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել