Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


«Վտանգավոր խաղ ու միջամտություն տնտեսության մեջ, ինչն անթույլատրելի է ու լավ տեղ չի տանում». «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսին արձանագրված տնտեսական ակտիվության 4,3 տոկոս աճը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը երկու տեսանկյունից է դիտարկում: «Այո, որոշակի ակտիվություն պետք է լիներ: Երբ չես խանգարում՝ բնական է, որ աճ պետք է լինի, բայց երբ բացարձակ թվերով ու պատճառներով ենք դիտարկում, ապա որևէ աճ էլ չենք ունեցել: Տնտեսական ակտիվությունը ոչ թե բացարձակ թվերով, այլ տոկոսով է աճել: Այո, 2020 թվականի համեմատ կարող է տնտեսական ակտիվության մակարդակն աճած լինել, որովհետև նույն կառավարության հրապարակած ցուցանիշով 7,8 տոկոս անկում ենք ունեցել: Իսկ երբ երկիրը լոքդաունից դուրս է գալիս, տնտեսական ակտիվության աճը բնականոն երևույթ է: Եթե կառավարությունը խիստ չի խանգարում, սովորաբար, ակտիվության աճ է նկատվում: Հիշենք, որ 2020 թվականի ընթացքում ամեն ինչ փակ էր, մարդիկ դուրս չէին գալիս, չէին ծախսում, իսկ այժմ բաց է, և մարդիկ օգտվում են տարատեսակ զվարճանքի կենտրոններից, հանրային սննդի օբյեկտներից, որոշակի չափով բարելավվել են առևտուրն ու վարձատրությունը: Նաև որոշակի չափով տուրիստական ներհոսք ենք ունեցել, փոքրինչ ավելացել են տրանսֆերտները: Այս ամենի ֆոնին մենք, բնականաբար, պետք է բնականոն աճ ունենայինք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրի Սարգսյանը:

Միևնույն ժամանակ շեշտեց՝ իր համար առաջնայինը գնաճի ցուցանիշն է: «Քանի որ տնտեսական ակտիվության աճը, ՀՆԱ-ն և մնացած մակրոտնտեսական ցուցանիշները դրամական արտահայտությամբ են տրվում, և պետական մարմինները դրանք մանիպուլ յատիվ կերպով են ներկայացնում, առաջին հայացքից թվում է, որ մենք աճ ունենք: Բայց երբ դա համեմատում ենք փոխարժեքի հետևանքով կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով առաջացած գնաճի հետ, բնականաբար, գալիս ենք այն եզրահանգմանը, որ որևէ որակյալ աճ չենք գրանցել»,-ասաց նա՝ խնդիրը դիտարկելով նաև այլ տեսանկյունից:

«Ի՞նչ արեց պետությունը: Փոխարժեքի վրա ազդեցություն թողեց, բարձրացրեց այն, որոշ չափով հարկային հավաքագրումներ կատարեց, իսկ հիմա, երբ արդեն եկել է պետական գնումների ժամանակահատվածը, նորից փոխարժեքի վրա ազդեցություն է թողնում, նվազեցնում է այն, որ էժանով անհրաժեշտ ինչ-որ ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերի: Այնուհետև նորից ազդեցություն է թողնում: Սա վտանգավոր խաղ է, վտանգավոր միջամտություն է տնտեսության մեջ, որն անթույլատրելի է և մեզ լավ տեղ չի տանում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, բացարձակ թվերով դիտարկելու դեպքում ընդհանրապես ակտիվություն չունենք: Միևնույն ժամանակ, Նաիրի Սրագսյանի դիտարկմամբ՝ արձանագրված որոշակի աճի հետ կառավարությունը որևէ առնչություն չունի: «Որևէ մեկը էլ չի կարող փորձել դա վերագրել իր գործունեությանը, որովհետև կառավարությունը համակարգված տնտեսական քաղաքականություն չի իրականացնում, կառավարությունը չունի տնտեսական նպատակադրված ինչ-որ կետ, որին պետք է հասնի: Կառավարության կողմից որևէ քայլ չի արվում: Իսկ մնացածը տնտեսվարողների աշխատանքի արդյունքն է: Բիզնեսը, սովորաբար, այսպես ասած, աճելու բնավորություն ունի: Այսինքն, ցանկացած տնտեսվարող փորձում է նախորդ տարվա համեմատ որոշակի աճի ցուցանիշ ապահովել: Դա բնական երևույթ է, որովհետև եթե աճի ցուցանիշ չի ապահովում, նշանակում է՝ գնահատում է, որ լավ չի աշխատել: Բացի նրանից, որ արձանագրված ցուցանիշը տնտեսվարողների քաղաքականության արդյունքն է, կա նաև երկրորդ գործոնը. չմոռանանք սեզոնային բնույթի գյուղատնտեսական արտադրանքի մասին: Մենք ունենք գյուղատնտեսական արտադրանքի վաճառք ինչպես տեղում, այնպես էլ արտահանման ծավալների աճ»,-ասաց նա:

Իսկ թե նույն գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային վաճառքը, տրանսֆերտներն ու զբոսաշրջությունը որքանո՞վ կարող են ազդել տնտեսության վրա ավելի երկարաժամկետ տեսանկյունից, Նաիրի Սարգսյանը նկատում է. «Մեր տնտեսության կառուցվածքում մոտավորապես 65-70 տոկոսը կազմում է առևտուրը: ՓՄՁ-ները ևս շատ մեծ տեսակարար կշիռ ունեն: Ես չեմ ուզում ՓՄՁ-ի դերը նվազեցնել, իրենք կարևոր են մանավանդ ներառական տնտեսական տեսանկյունից, բայց երկարաժամկետում ներդրումների տեսանկյունից մենք պետք է տնտեսական ուղղություններ ունենանք: Կառավարությունը պետք է գերակա ոլորտներ հայտարարի ու նպատակադրված, ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում հասնի դրանց իրագործմանը: Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալը երկարաժամկետում գնահատելու համար պետք է հասկանանք, թե ինչ հողային, ջրային ու նաև մարդկային ռեսուրսներ ունենք:

Այնուհետև պետք է հասկանանք մեր առավելությունները տարածաշրջանային ու համանման երկրների նկատմամբ, վեր հանենք բիզնեսի ու ներդրումների խոչընդոտները, վերացնենք դրանք, օրենսդրական ճանապարհներով լուծումներ տանք: Կարևոր են նաև տնտեսական կապեր հաստատելը, ունեցած կապերը բարելավելն ու նորանոր շուկաներ գրավելը: Այս և մյուս կարևոր ընդհանուր թեզերից հետո պետք է գնահատել ու հասկանալ՝ ինչ պետք է անել: Օրինակ՝ շեշտադրում կատարել տուրիզմի վրա, բայց չառաջնորդվելով «ով եկավ՝ եկավ» մոտեցմամբ: Նաև ռազմարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության, ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման և գյուղատնտեսության վրա պետք է շեշտադրում կատարել: Մասնավորապես, ավանդական այգեգործությունից և անասնապահությունից անցնենք ինտենսիվ այգեգործության ու անասնապահության»:

Նաիրի Սարգսյանը մի շարք այլ ուղղությունների մասին ևս շեշտեց՝ նշելով նաև ծառայությունների ոլորտի, ինչպես նաև դեղարտադրության հնարավորության մասին. «Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ աշխարհի հեռու երկրներ ապրանքներ մատակարարելու համար փոխադրումների խնդիր ենք ունենում, իսկ թեթև ու ծավալով փոքր ապրանքները շատ ավելի շահութաբեր են հեռավոր երկրներ արտահանելու տեսանկյունից: Եթե կառավարությունը նման ուղղությունների վրա շեշտադրում անի ու հետևողական աշխատանք տանի, այդ ժամանակ կարող ենք հույս ունենալ, որ ապագայում կայուն տնտեսություն կունենանք: Մինչդեռ մոտավորապես երեք տարի է՝ բարձրաձայնում ենք այս մասին՝ կառավարությունը շատ իներտ է, չի էլ ընկալում՝ ինչի մասին է խոսքը: Այնպես որ, գնահատելով այս իրավիճակն ու նախորդ երեք տարին, երկարաժամկետ տնտեսական ակտիվության ու մակրոտնտեսական կայունության մասով եկեք այս պահին ոչինչ չտեսնենք, որովհետև իրականում ոչինչ չկա»:

Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև 2020 պետական բյուջեի կատարման հաշվետվությանը, որը վերջերս ներկայացվեց Ազգային ժողովում: Խոսելով կապիտալ ծախսերի թերակատարման մասին՝ մեր զրուցակիցը ընդգծեց. «Արդեն մի քանի տարի՝ բյուջեի կատարումը կապիտալ ծախսերի թերակատարումներով է իրականացվում: Մի համեմատություն անենք. պատկերացրեք ջերմոց, որն արտադրում է լոլիկ և վարունգ, ու ժամանակի ընթացքում նորմատիվներով արդիականացում է պահանջվում: Օրինակ՝ ոռոգման խողովակաշարը պարտադիր պետք է փոխել տարին մեկ անգամ կամ առնվազն բարելավել: Եթե բարելավումներ չենք անում, բնականաբար, ջրի կուրուստներ ենք ունենում, ջրային կորուստների դեպքում բարձր ինքնարժեք ենք ունենում, հետևաբար՝ նաև վաճառքի բարձր գին, վաճառքի բարձր գին ունենալու պատճառով էլ շուկայից դուրս ենք մղվում, որովհետև այլևս մրցունակ չենք լինում: Ես նկարագրված միկրոմակարդակում կապիտալ ծախսերի թերակատարման բացասական հետևանքների մասին նշեցի, բայց մակրոմակարդակում այդ նույն հետևանքներն ավելի աղետալի տեսք են ստանում: Երբ ենթակառուցվածքներ չենք ստեղծում, ջրամբարներ, ճանապարհներ, թունելներ, կամուրջներ չենք կառուցում, ստացվում է, որ Հայաստանի արտադրողների մրցունակությանն ուղղված քայլերի բացակայությունը հանգեցնում է աղետալի հետևանքների: Դրա համար աշխարհի շատ երկրներ հանրային ֆինանսների կառավարման մեջ բավականին մեծ տեղ են տալիս կապիտալ ծախսերին: Ընդ որում, ՀՆԱ-ի որոշակի տոկոսի չափով միջոցներ են ուղղում կապիտալ որոշակի ծախսերին»:

Ինչ վերաբերում է 2020 թ. բյուջեի ծախսային մասին՝ նա նշեց. «Ծախսային մասն ընդհանրապես հանցագործություն է իրենից ներկայացնում: Հիշեցնեմ, որ այդ զեկույցով հանդես եկավ նաև Հաշվեքննիչ պալատը: Ի՞նչ է նշանակում՝ պետական գնումների 40 տոկոսը մեկ անձից է կատարվել: Սա անթույլատրելի է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference