Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վտանգավոր խաղ ու միջամտություն տնտեսության մեջ, ինչն անթույլատրելի է ու լավ տեղ չի տանում». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսին արձանագրված տնտեսական ակտիվության 4,3 տոկոս աճը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը երկու տեսանկյունից է դիտարկում: «Այո, որոշակի ակտիվություն պետք է լիներ: Երբ չես խանգարում՝ բնական է, որ աճ պետք է լինի, բայց երբ բացարձակ թվերով ու պատճառներով ենք դիտարկում, ապա որևէ աճ էլ չենք ունեցել: Տնտեսական ակտիվությունը ոչ թե բացարձակ թվերով, այլ տոկոսով է աճել: Այո, 2020 թվականի համեմատ կարող է տնտեսական ակտիվության մակարդակն աճած լինել, որովհետև նույն կառավարության հրապարակած ցուցանիշով 7,8 տոկոս անկում ենք ունեցել: Իսկ երբ երկիրը լոքդաունից դուրս է գալիս, տնտեսական ակտիվության աճը բնականոն երևույթ է: Եթե կառավարությունը խիստ չի խանգարում, սովորաբար, ակտիվության աճ է նկատվում: Հիշենք, որ 2020 թվականի ընթացքում ամեն ինչ փակ էր, մարդիկ դուրս չէին գալիս, չէին ծախսում, իսկ այժմ բաց է, և մարդիկ օգտվում են տարատեսակ զվարճանքի կենտրոններից, հանրային սննդի օբյեկտներից, որոշակի չափով բարելավվել են առևտուրն ու վարձատրությունը: Նաև որոշակի չափով տուրիստական ներհոսք ենք ունեցել, փոքրինչ ավելացել են տրանսֆերտները: Այս ամենի ֆոնին մենք, բնականաբար, պետք է բնականոն աճ ունենայինք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրի Սարգսյանը:

Միևնույն ժամանակ շեշտեց՝ իր համար առաջնայինը գնաճի ցուցանիշն է: «Քանի որ տնտեսական ակտիվության աճը, ՀՆԱ-ն և մնացած մակրոտնտեսական ցուցանիշները դրամական արտահայտությամբ են տրվում, և պետական մարմինները դրանք մանիպուլ յատիվ կերպով են ներկայացնում, առաջին հայացքից թվում է, որ մենք աճ ունենք: Բայց երբ դա համեմատում ենք փոխարժեքի հետևանքով կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով առաջացած գնաճի հետ, բնականաբար, գալիս ենք այն եզրահանգմանը, որ որևէ որակյալ աճ չենք գրանցել»,-ասաց նա՝ խնդիրը դիտարկելով նաև այլ տեսանկյունից:

«Ի՞նչ արեց պետությունը: Փոխարժեքի վրա ազդեցություն թողեց, բարձրացրեց այն, որոշ չափով հարկային հավաքագրումներ կատարեց, իսկ հիմա, երբ արդեն եկել է պետական գնումների ժամանակահատվածը, նորից փոխարժեքի վրա ազդեցություն է թողնում, նվազեցնում է այն, որ էժանով անհրաժեշտ ինչ-որ ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերի: Այնուհետև նորից ազդեցություն է թողնում: Սա վտանգավոր խաղ է, վտանգավոր միջամտություն է տնտեսության մեջ, որն անթույլատրելի է և մեզ լավ տեղ չի տանում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, բացարձակ թվերով դիտարկելու դեպքում ընդհանրապես ակտիվություն չունենք: Միևնույն ժամանակ, Նաիրի Սրագսյանի դիտարկմամբ՝ արձանագրված որոշակի աճի հետ կառավարությունը որևէ առնչություն չունի: «Որևէ մեկը էլ չի կարող փորձել դա վերագրել իր գործունեությանը, որովհետև կառավարությունը համակարգված տնտեսական քաղաքականություն չի իրականացնում, կառավարությունը չունի տնտեսական նպատակադրված ինչ-որ կետ, որին պետք է հասնի: Կառավարության կողմից որևէ քայլ չի արվում: Իսկ մնացածը տնտեսվարողների աշխատանքի արդյունքն է: Բիզնեսը, սովորաբար, այսպես ասած, աճելու բնավորություն ունի: Այսինքն, ցանկացած տնտեսվարող փորձում է նախորդ տարվա համեմատ որոշակի աճի ցուցանիշ ապահովել: Դա բնական երևույթ է, որովհետև եթե աճի ցուցանիշ չի ապահովում, նշանակում է՝ գնահատում է, որ լավ չի աշխատել: Բացի նրանից, որ արձանագրված ցուցանիշը տնտեսվարողների քաղաքականության արդյունքն է, կա նաև երկրորդ գործոնը. չմոռանանք սեզոնային բնույթի գյուղատնտեսական արտադրանքի մասին: Մենք ունենք գյուղատնտեսական արտադրանքի վաճառք ինչպես տեղում, այնպես էլ արտահանման ծավալների աճ»,-ասաց նա:

Իսկ թե նույն գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային վաճառքը, տրանսֆերտներն ու զբոսաշրջությունը որքանո՞վ կարող են ազդել տնտեսության վրա ավելի երկարաժամկետ տեսանկյունից, Նաիրի Սարգսյանը նկատում է. «Մեր տնտեսության կառուցվածքում մոտավորապես 65-70 տոկոսը կազմում է առևտուրը: ՓՄՁ-ները ևս շատ մեծ տեսակարար կշիռ ունեն: Ես չեմ ուզում ՓՄՁ-ի դերը նվազեցնել, իրենք կարևոր են մանավանդ ներառական տնտեսական տեսանկյունից, բայց երկարաժամկետում ներդրումների տեսանկյունից մենք պետք է տնտեսական ուղղություններ ունենանք: Կառավարությունը պետք է գերակա ոլորտներ հայտարարի ու նպատակադրված, ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում հասնի դրանց իրագործմանը: Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալը երկարաժամկետում գնահատելու համար պետք է հասկանանք, թե ինչ հողային, ջրային ու նաև մարդկային ռեսուրսներ ունենք:

Այնուհետև պետք է հասկանանք մեր առավելությունները տարածաշրջանային ու համանման երկրների նկատմամբ, վեր հանենք բիզնեսի ու ներդրումների խոչընդոտները, վերացնենք դրանք, օրենսդրական ճանապարհներով լուծումներ տանք: Կարևոր են նաև տնտեսական կապեր հաստատելը, ունեցած կապերը բարելավելն ու նորանոր շուկաներ գրավելը: Այս և մյուս կարևոր ընդհանուր թեզերից հետո պետք է գնահատել ու հասկանալ՝ ինչ պետք է անել: Օրինակ՝ շեշտադրում կատարել տուրիզմի վրա, բայց չառաջնորդվելով «ով եկավ՝ եկավ» մոտեցմամբ: Նաև ռազմարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության, ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման և գյուղատնտեսության վրա պետք է շեշտադրում կատարել: Մասնավորապես, ավանդական այգեգործությունից և անասնապահությունից անցնենք ինտենսիվ այգեգործության ու անասնապահության»:

Նաիրի Սարգսյանը մի շարք այլ ուղղությունների մասին ևս շեշտեց՝ նշելով նաև ծառայությունների ոլորտի, ինչպես նաև դեղարտադրության հնարավորության մասին. «Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ աշխարհի հեռու երկրներ ապրանքներ մատակարարելու համար փոխադրումների խնդիր ենք ունենում, իսկ թեթև ու ծավալով փոքր ապրանքները շատ ավելի շահութաբեր են հեռավոր երկրներ արտահանելու տեսանկյունից: Եթե կառավարությունը նման ուղղությունների վրա շեշտադրում անի ու հետևողական աշխատանք տանի, այդ ժամանակ կարող ենք հույս ունենալ, որ ապագայում կայուն տնտեսություն կունենանք: Մինչդեռ մոտավորապես երեք տարի է՝ բարձրաձայնում ենք այս մասին՝ կառավարությունը շատ իներտ է, չի էլ ընկալում՝ ինչի մասին է խոսքը: Այնպես որ, գնահատելով այս իրավիճակն ու նախորդ երեք տարին, երկարաժամկետ տնտեսական ակտիվության ու մակրոտնտեսական կայունության մասով եկեք այս պահին ոչինչ չտեսնենք, որովհետև իրականում ոչինչ չկա»:

Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև 2020 պետական բյուջեի կատարման հաշվետվությանը, որը վերջերս ներկայացվեց Ազգային ժողովում: Խոսելով կապիտալ ծախսերի թերակատարման մասին՝ մեր զրուցակիցը ընդգծեց. «Արդեն մի քանի տարի՝ բյուջեի կատարումը կապիտալ ծախսերի թերակատարումներով է իրականացվում: Մի համեմատություն անենք. պատկերացրեք ջերմոց, որն արտադրում է լոլիկ և վարունգ, ու ժամանակի ընթացքում նորմատիվներով արդիականացում է պահանջվում: Օրինակ՝ ոռոգման խողովակաշարը պարտադիր պետք է փոխել տարին մեկ անգամ կամ առնվազն բարելավել: Եթե բարելավումներ չենք անում, բնականաբար, ջրի կուրուստներ ենք ունենում, ջրային կորուստների դեպքում բարձր ինքնարժեք ենք ունենում, հետևաբար՝ նաև վաճառքի բարձր գին, վաճառքի բարձր գին ունենալու պատճառով էլ շուկայից դուրս ենք մղվում, որովհետև այլևս մրցունակ չենք լինում: Ես նկարագրված միկրոմակարդակում կապիտալ ծախսերի թերակատարման բացասական հետևանքների մասին նշեցի, բայց մակրոմակարդակում այդ նույն հետևանքներն ավելի աղետալի տեսք են ստանում: Երբ ենթակառուցվածքներ չենք ստեղծում, ջրամբարներ, ճանապարհներ, թունելներ, կամուրջներ չենք կառուցում, ստացվում է, որ Հայաստանի արտադրողների մրցունակությանն ուղղված քայլերի բացակայությունը հանգեցնում է աղետալի հետևանքների: Դրա համար աշխարհի շատ երկրներ հանրային ֆինանսների կառավարման մեջ բավականին մեծ տեղ են տալիս կապիտալ ծախսերին: Ընդ որում, ՀՆԱ-ի որոշակի տոկոսի չափով միջոցներ են ուղղում կապիտալ որոշակի ծախսերին»:

Ինչ վերաբերում է 2020 թ. բյուջեի ծախսային մասին՝ նա նշեց. «Ծախսային մասն ընդհանրապես հանցագործություն է իրենից ներկայացնում: Հիշեցնեմ, որ այդ զեկույցով հանդես եկավ նաև Հաշվեքննիչ պալատը: Ի՞նչ է նշանակում՝ պետական գնումների 40 տոկոսը մեկ անձից է կատարվել: Սա անթույլատրելի է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 69-ամյա կնոջ վիրահատության ժամանակ պատահմամբ սխալ օրգան են հեռացրելՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ին 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՌեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Եթե քո վրայից զգում ես այս հոտը, ուրեմն օրգանիզմումդ կան քաղցկեղի բջիջներԼույս չի լինելու Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներին