Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպես հնարավոր եղավ շտկել հեռադիտակի գլխիվայր շրջված պատկերը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հեռադիտակի ստեղծման պատմությունը սկսվել է մի քանի դար առաջ: Սարքի ռուսերեն «бинокль» անվանումը լատիներենից թարգմանած նշանակում է «երկու աչք» (bi oculus), իսկ հայերենում՝ ուղղակի հեռուն դիտելու սարք: 17-րդ դարում են հայտնվել առաջին օպտիկական սարքերը՝ դիտախողովակները, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դիտել օբյեկտները հեռավորության վրա: Բայց հարմար չէր հեռուն մեկ աչքով նայելը: Եվ ստացվել է այնպես, որ միշտ եղել է մեկը, որը նպատակաուղղվել է լուծել որոշակի խնդիր, եթե այն կա: Իտալացի Գալիլեո Գալիլեյն է դարձել այն մարդը, որը 1609 թվականին հորինել է երկու ոսպնյակներով օպտիկական սարքը (ցրող և հավաքող) և նման կերպ հիմք է դրել հեռադիտակի պատմությանը: Նրա ստեղծած առաջին հեռադիտակը, որը իրենից ներկայացրել է միմյանց զուգահեռ իրար ամրացված երկու դիտախողովակ, փոքր խոշորացում է ունեցել, մեր ժամանակներում այդ խոշորացման սարքերը օգտագործում են թատրոններում (թատերական հեռադիտակներ):

Հետագա փորձերը, որոնք շարունակվել են մինչ 1610 թվականը, գիտնականին հնարավորություն են տվել ստեղծել ավելի հզոր օպտիկական սարքեր, որոնք ունակ են եղել օբյեկտը 20, 30 և ավելի անգամ մեծացնել: Այդ սարքերն ունեցել են երկու ոսպնյակ, որոնցից մեկն ունակ է լույսի ճառագայթները հավաքել և պատկեր կազմել (օբեկտիվ), իսկ մյուսը՝ դրանք ցրել (օկուլ յար):

Գալիլեոյի ստեղծած հեռադիտակը պարզ էր և տալիս էր բավականին հստակ պատկեր, բայց, որպես չափիչ սարք, այն հնարավոր չէր օգտագործել: Որպեսզի պատկերի որակն ավելի բարձր լինի, Գալիլեոյի գյուտին բարելավում էր պետք: Եվ Կեպլերի ստեղծածը (պրիզմա, որը նա ստեղծել է 1611 թվականին) եղել է ճիշտ ժամանակին: Օգտագործելով պրիզմատիկ հեռադիտակը՝ արդեն հնարավոր էր նաև ոչ միայն դիտել հեռուն, այլ նաև չափել հեռավորությունը: Կեպլերի ստեղծած պրիզմատիկ օպտիկական սարքը ժամանակակից հեռադիտակի պատմության սկիզբն է դրել: Այնուամենայնիվ, նոր տեսակի սարքն ուներ որոշակի թերություն. պատկերը երևում էր գլխիվայր: Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից (միմյանցից անկախ) օպտիկայից հասկացող գիտնականները փորձել են շտկել դա՝ օգտագործելով ավելի բարդ պրիզմային համակարգեր, ինչը դրական արդյունքներ է տվել. նրանց հաջողվել է ուղղել գլխիվայր պատկերը: Իտալացի Իգնացիո Պորոն պրիզմային համակարգի արտոնագիր է ստացել 1854 թվականին: 19-րդ դարում (60-ական թվականներին) Փարիզում, Հոֆմանի հետ միասին, նա զբաղվել է մանոկուլ յարների ստեղծմամբ, որի պրիզմային համակարգը լիովին համապատասխանում է այժմյան հեռադիտակին:

Առաջին հեռադիտակը, որը մշակվել է գիտնական Էռնստ Աբբեի և օպտիկական համակարգերի գործարանի հիմնադիր, ինժեներ Կառլ Զեյսի կողմից, վաճառքի է հանվել 1894 թվականին: Նրանք ունեցել են գրավիչ դիզայն և տվել են բավականին պարզ պատկերներ: Բոլոր հեռադիտակները բաժանված են երկու տեսակի ՝ դասական և կոմպակտ: Կախված ֆոկուսացման մեթոդից՝ հեռադիտակները լինում են երկու տեսակի՝ կենտրոնական ֆոկուսով, որտեղ կա մեկ կենտրոնական պտուտակ ֆոկուսը կարգավորելու համար, և առանձին-առանձին, որտեղ ֆոկուսը (հստակությունը) կարգավորվում է առանձին, յուրաքանչյուր դիտախողովակի վրա: Հեռադիտակների տարբեր տեսակներ ունեն հատուկ տեխնիկական պարամետրեր, որոնք էլ որոշում են դրանց կիրառումը և մասնագիտացումը (թատրոն, ռազմական, աստղագիտական և այլն):

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46