Պետք է պատրաստ լինենք COVID-ի բռնկման չորրորդ փուլին․ այն կարող է շատ ծանր լինել․ Արմեն Մուրադյան
INTERVIEW«Հնարավո՞ր է ունենանք COVID-ի բռնկման չորրորդ փուլ․ դա ռեա՞լ է»․- Հ1-ի տաղավարում պատասխանելով հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատասխանեց․
«Դա շատ ռեալ է։ Ես բնավ չեմ ուզում ահի մթնոլորտ ստեղծել, բայց այն, ինչ որ մենք անցել ենք՝ պարտավորեցնում է, որ պատրաստ լինենք, համակարգը պատրաստ լինի, հիվանդանոցային համակարգերը պատրաստ լինեն, առաջնային օղակները պատրաստ լինեն։ Չէ՞ որ COVID-ից ոչ միայն մենք մեր վրա վերցրեցինք այդ բոլոր ծախսերը, այլև մի շարք բուժական գործողություններ մեկ տարով հետաձգվեց»,- ասաց Մուրադյանը։
«Չորրորդ ալիքը մեզ համար կարող է լինել շատ ծանր․ նախ՝ հոգնած է համակարգը, պետք է ճշմարտությունն ասել․ մարդիկ ուղղակի սպառված են․ մեզ համար վտանգավոր է չորրորդ փուլը»,- զգուշացրեց բանախոսը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



