Պետք է պատրաստ լինենք COVID-ի բռնկման չորրորդ փուլին․ այն կարող է շատ ծանր լինել․ Արմեն Մուրադյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Հնարավո՞ր է ունենանք COVID-ի բռնկման չորրորդ փուլ․ դա ռեա՞լ է»․- Հ1-ի տաղավարում պատասխանելով հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատասխանեց․
«Դա շատ ռեալ է։ Ես բնավ չեմ ուզում ահի մթնոլորտ ստեղծել, բայց այն, ինչ որ մենք անցել ենք՝ պարտավորեցնում է, որ պատրաստ լինենք, համակարգը պատրաստ լինի, հիվանդանոցային համակարգերը պատրաստ լինեն, առաջնային օղակները պատրաստ լինեն։ Չէ՞ որ COVID-ից ոչ միայն մենք մեր վրա վերցրեցինք այդ բոլոր ծախսերը, այլև մի շարք բուժական գործողություններ մեկ տարով հետաձգվեց»,- ասաց Մուրադյանը։
«Չորրորդ ալիքը մեզ համար կարող է լինել շատ ծանր․ նախ՝ հոգնած է համակարգը, պետք է ճշմարտությունն ասել․ մարդիկ ուղղակի սպառված են․ մեզ համար վտանգավոր է չորրորդ փուլը»,- զգուշացրեց բանախոսը։
1
Ավտովթարի զոհ է դարձել նույն հիվանդանոցի երկու բժիշկ
2
Արծվի արձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է
3
ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը
4
Լավրովը ուղղակի զգուշացնում է Հայաստանին և Կենտրոնական Ասիային
5
«ԶԼՄ հրապարակումն արդեն հիմք է վարույթ սկսելու». Արտակ Սարգսյանը՝ քննիչների սպառնալիքների մասին. «Փա...



