Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ընտրություններով կյանքը չի ավարտվում. ջուր չլցնել Նիկոլ Փաշինյանի «ջրաղացին». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Համեմատությունը գուցե այնքան էլ տեղին չէ, սակայն ակնհայտ է, որ ինչպես անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը, այնպես էլ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները մեծ հաշվով շատերի համար շոկային էին ու անսպասելի։ Թվում էր, թե խայտառակ պարտությունից հետո, ամեն ոլորտում ձախողվելուց հետո այս իշխանություններն այլևս չպետք է հնարավորություն ունենային վերարտադրվելու համար, սակայն եղածը եղած է, և ունենք այն, ինչ ունենք։ Հիմա ընտրությունների արդյունքում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել, որի հետևանքով հանրային քաղաքական դաշտում նյարդերի դաժան պայքար է սկսվել։

Իսկ այսպիսի էմոցիոնալ իրավիճակում բոլորը չէ, որ ընդունակ են սթափ դատողություններ անել ու դուրս գալ ընկճախտից։ Մի կողմից էլ՝ հասկանալի է, որ իրադարձությունների այսպիսի շրջադարձային զարգացումների պայմաններում մարդկանց նյարդերը կարող են տեղի տալ։ Եվ դրա արդյունքում է, որ հասարակական-քաղաքական շրջանակների ու հանրության մեջ հակադիր տրամադրություններ են։ Իշխանություններն ու նրանց սատարողները չորս օր է՝ «քեֆ-ուրախության» մեջ են, չափազանց մեծ ոգևորություն են ապրում, կորցրել են իրականության զգացողությունը, և նրանց թվում է, թե ծովը ծնկներից է։ Սրան զուգահեռ՝ ընդդիմությանը սատարող այն շրջանակները, որոնք մեծ ակնկալիքներ ունեին ընտրություններից, չափազանց խոր հիասթափություն են ապրում։ Այս հատվածը հիմնականում հոռետեսական է տրամադրված ապագայի նկատմամբ՝ համարելով, թե այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել։ Դրանով է պայմանավորված, որ, կարծես, նոր թրենդ են դարձել քաղաքականությունից դուրս գալու, սոցցանցերից առժամանակ հեռանալու մտադրությունները։ Մյուս կողմից էլ՝ գուցե բնական է հանրության մի զգալի հատվածի շրջանում ապատիայի մեծացման միտումները։ Հետընտրական դեպրեսիայի ողջ պատկերը ամբողջանում է հուսահատության ահռելի ալիքով։

Իսկ հուսահատությունը շատ վտանգավոր երևույթների պատճառ կարող է դառնալ, ինչպես, օրինակ՝ զանգվածային արտագաղթն ու հզոր Հայաստան ունենալու պայքարից հրաժարվելու և ստորացված վիճակին համակերպվելու երևույթները։ Ուշագրավ է, սակայն, որ նման տրամադրություններ առավելապես բնորոշ են, ինչպես ասում են, շարքերին, քանզի ընդդիմության ղեկավարները, ինչպես երևում է նրանց հրապարակային ելույթներից, ո՛չ հուսահատված են, ո՛չ էլ կոտրված: Անակնկալի եկած՝ այո, բայց ոչ կոտրված ու հուսահատված: Ավելին, նրանք այս օրերին քանիցս նշել են, որ հարկավոր է եզրակացություններ անել ու սկսել պայքարի նոր փուլ: Դժվար է չհամաձայնել նման մոտեցման հետ: Այո, այս պահին ընդդիմությանը որոշակի դադար է անհրաժեշտ, բայց շատ կարճ դադար, ընդամենը 1-2 շաբաթ, որից հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչները և հանրությունը պետք է իրենց մեջ ուժ գտնեն սթափվելու, էմոցիոնալ վիճակից դուրս գալու և ըմբռնելու համար, որ միայն ընտրություններով կյանքը չի ավարտվում, նույնիսկ ընդհակառակը, անհրաժեշտ է սկսել պայքարի նոր, ավելի համակարգված շրջան, նոր էջից։

Այս ամենը վերաբերում է ընդդիմության իրական հատվածին, որի մի մասն ընտրությունների արդյունքում հայտնվել է խորհրդարանում, իսկ մյուս մասն էլ իր գործունեությունը շարունակելու է որպես արտախորհրդարանական ուժ։ Նկատի ունենանք, որ ընդդիմության պայքարն ու աշխատանքը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի ապագայի համար։ Նորմալ երկրներում նորմալ իշխանություններին ձեռնտու է ուժեղ, իրական ընդդիմության գոյությունը թե՛ խորհրդարանում և թե՛ խորհրդարանից դուրս, քանի որ դրանով ընդդիմությունը փաստացի իրենց հակակշռելու է, ձգված է պահելու և հնարավորություն չի տալու լճանալ ու սխալներ անել։ Անգամ արտաքին աշխարհում ներկայանալու տեսանկյունից է ամուր, ուժեղ, գրագետ ընդդիմություն ունենալը ձեռնտու։ Իսկ այսօրվա ընդդիմությունն իրապես բավականին ուժեղ է: Իհարկե, այս ամենը՝ նորմալ իշխանությունների պարագայում, բայց ոչ «քայլողների»:

Վերջիններս, ընդհակառակը, ամեն ջանք գործադրում են ընդդիմությանը հարվածելու, վարկաբեկելու, ճնշումներ գործադրելու, իրավական գործիքակազմով անթաքույց քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար: Ավելին, Նիկոլ Փաշինյանին չափազանց ձեռնտու է ընդդիմադիր հատվածում ու հասարակության լայն շերտերում պառակտումների, ապատիկ տրամադրությունների, հիասթափության ու հուսահատության մեծ տարածումը, և նա ամեն ինչ անում է նման մթնոլորտն ավելի խորացնելու համար: Ներկա վիճակում սա չափազանց մեծ «ճոխություն» է մեր հասարակության համար:

Այնպես որ, իրական ընդդիմադիր հատվածի լիդերների պահվածք ու տրամադրվածությունը չափազանց էական նշանակություն ունի, որպեսզի նաև նշյալ տեսակետից ջուր չլցվի Փաշինյանի ու իր թիմի «ջրաղացին»:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation