Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»
SOCIETY«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի հատվածի (ձախակողմյան) գազասպառողների գազամատակարարումը:
Ձմռան նախապատրաստական, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի թիվ 34 շենքի, հարակից առանձնատների և Սեբաստիա փողոցի թիվ 23, 23ա, 25, 27 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 15-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Գր.Լուսավորչի, Ֆրիկի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



