Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի հատվածի (ձախակողմյան) գազասպառողների գազամատակարարումը:
Ձմռան նախապատրաստական, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի թիվ 34 շենքի, հարակից առանձնատների և Սեբաստիա փողոցի թիվ 23, 23ա, 25, 27 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 15-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Գր.Լուսավորչի, Ֆրիկի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



