Իսպանիան առաջարկել է հյուրընկալել 2022-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԻսպանիայի իշխանություններն առաջարկել են 2022-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն անցկացնել իրենց երկրում, իսպանական La Vanguardia թերթին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է, «համապատասխան մարմինները, կարծես թե, կողմ են իսպանական կառավարության առաջարկին և շատ հավանական է՝ հաջորդ տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հենց Իսպանիայում»։
Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցելու է նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, երկրների ղեկավարները հնարավոր է՝ նաև քննարկեն 2022-ի գագաթնաժողովի անցկացման վայրը, գրում է թերթը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



