Իսպանիան առաջարկել է հյուրընկալել 2022-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի իշխանություններն առաջարկել են 2022-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն անցկացնել իրենց երկրում, իսպանական La Vanguardia թերթին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է, «համապատասխան մարմինները, կարծես թե, կողմ են իսպանական կառավարության առաջարկին և շատ հավանական է՝ հաջորդ տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հենց Իսպանիայում»։
Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցելու է նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, երկրների ղեկավարները հնարավոր է՝ նաև քննարկեն 2022-ի գագաթնաժողովի անցկացման վայրը, գրում է թերթը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



