Մոսկվայի հայերը ակցիա կկազմակերպեն՝ ի համերաշխություն երեւանյան ցույցերի
SOCIETYՄոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ, հունիսի 27-ին, ժամը 15։00-ին, տեղի կունենա համերաշխության ակցիա՝ ընդդեմ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Այս մասին հայտնում է Մոսկվայի Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնը։
Ակցիայի ֆեյսբուքյան էջում նշվում է. «Մենք չենք պատրաստվում խախտել հասարակական կարգը, ոչ մի գործադուլ ու մասսայական անկարգություն չի լինելու»։
Ակցիայի մասնակիցները խնդրում են մոսկվացիներին՝ ըմբռնումով մոտենալ իրենց նախաձեռնությանը եւ ներողություն են խնդրում հնարավոր անհարմարությունների համար։
Ակցիայի մասնակիցները նամակ կհանձնեն դեսպանությանը, որից հետո կհեռանան։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



