Մոսկվայի հայերը ակցիա կկազմակերպեն՝ ի համերաշխություն երեւանյան ցույցերի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ, հունիսի 27-ին, ժամը 15։00-ին, տեղի կունենա համերաշխության ակցիա՝ ընդդեմ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Այս մասին հայտնում է Մոսկվայի Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնը։
Ակցիայի ֆեյսբուքյան էջում նշվում է. «Մենք չենք պատրաստվում խախտել հասարակական կարգը, ոչ մի գործադուլ ու մասսայական անկարգություն չի լինելու»։
Ակցիայի մասնակիցները խնդրում են մոսկվացիներին՝ ըմբռնումով մոտենալ իրենց նախաձեռնությանը եւ ներողություն են խնդրում հնարավոր անհարմարությունների համար։
Ակցիայի մասնակիցները նամակ կհանձնեն դեսպանությանը, որից հետո կհեռանան։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



