Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի վերջին 20 տարվա ընթացքում ամենակարճը
INTERNATIONAL NEWSՀունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, վերջին 20 տարվա ընթացքում ամենակարճը կլինի:
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այն բաղկացած կլինի մեկ աշխատանքային նստաշրջանից, որը կտևի 2,5 ժամ:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պաշտոնապես կդիմավորի պատվիրակությունների (պետությունների) ղեկավարներին ժամը 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 15:00-ին): Գագաթնաժողովի աշխատանքային նստաշրջանը կսկսվի 13:30-ին և կտևի մինչև 16:00-ը: Գլխավոր քարտուղարն ամփոփիչ ասուլիս կանցկացնի 16:15-ին»,- մանրամասնել են մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք՝ սովորաբար ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները տևում են 2 օր և բաղկացած են 3-4 աշխատանքային նստաշրջանից` յուրաքանչյուրը մի քանի ժամ տևողությամբ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



