Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի վերջին 20 տարվա ընթացքում ամենակարճը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին առաջին անգամ մասնակցելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, վերջին 20 տարվա ընթացքում ամենակարճը կլինի:
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այն բաղկացած կլինի մեկ աշխատանքային նստաշրջանից, որը կտևի 2,5 ժամ:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը պաշտոնապես կդիմավորի պատվիրակությունների (պետությունների) ղեկավարներին ժամը 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 15:00-ին): Գագաթնաժողովի աշխատանքային նստաշրջանը կսկսվի 13:30-ին և կտևի մինչև 16:00-ը: Գլխավոր քարտուղարն ամփոփիչ ասուլիս կանցկացնի 16:15-ին»,- մանրամասնել են մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք՝ սովորաբար ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները տևում են 2 օր և բաղկացած են 3-4 աշխատանքային նստաշրջանից` յուրաքանչյուրը մի քանի ժամ տևողությամբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



