Yerevan, 16.October.2026,
00
:
00
BREAKING


Կախարդական վայրեր, որտեղ կիրականանա ձեր բոլոր երազանքները

LIFE

Բոլորն էլ ցանկանում են տեսնել, թե ինչպես են իրականանում իրենց նվիրական երազանքները։ Ձեզ ենք ներկայացնում այնպիսի կախարդական վայրեր, որոնք ունակ են ի կատար ածել դրանք։

Նրանց, ովքեր հավատում են հրաշքներին եւ սիրում են ճամփորդել, ներկայացնում ենք աշխարհում հայտնի հինգ վայր, որտեղ պետք է գնալ, երազանք պահել եւ հուսալ, որ այն անպայման կիրականանա։

Եվ այսպես...

Կարլովի կամուրջ (Պրահա)

Վլտավա գետի վրայով անցնող Կարլով կամուրջը աշխարհի ամենահին եւ ամենագեղեցիկ կամուրջներից մեկն է։

Ավելի քան 600 տարի առաջ՝ 1357թ-ի հուլիսի 9-ին, 5։31 Կառլ IV թագավորն այստեղ տեղադրեց առաջին քարը։ Սա կատարվեց հենց այս րոպեին՝ համաձայն մի աստղագետի խորհրդի, ով մտածել էր թվերի հետեւյալ՝ 1-3-5-7-9-7-5-3-1դասավորությունը։

Մինչ այժմ Պրահայի բնակիչները, ինչպես նաեւ զբոսաշրջիկները  հավատում են, որ այս կամուրջի վրա պահված ցանկացած երազանք անպայման ի կատար կածվի։

Ահա թե ինչպես է պետք երազանք պահել. անհրաժեշտ է մի ձեռքը դնել Յան Նեպոմուցկու արձանի, իսկ մյուսը՝ կամրջին պատկերված շան վրա  կամ պարզապես ձեռք տալ հինգաստղանի խաչին, որը տեղադրված է մարմարե սալաքարի վրա։

Զրոյական միջօրեական (Լոնդոն)

Լոնդոնի հարավ-արեւելքում՝ Գրինվիչում է գտնվում մեծն Քրիստոֆեր Ռենի հանրահայտ աստղադիտարանը։ Հենց այս աստղադիտարանի տարածքում էլ տեղակայված է Զրոյական միջօրեականը, որը Երկրագունդը բաժանում է երկու կիսագնդերի՝ Արեւելքի եւ Արեւմուտքի։

Ինչպես երազանք պահել. պետք է այնպես կանգնել, որ մի ոտքը լինի Արեւելքում, իսկ մյուսը՝ Արեւմուտքում։ Կա նաեւ մեկ այլ տարբերակ. երկու ոտքերով կանգնել միջօրեականի գծի վրա եւ երազանք պահել։

Տրեւի շատրվան (Հռոմ)

Եթե կարողանաք երազանք պահել եւ մետաղադրամը նետել Հռոմի ամենամեծ շատրվանի մեջ, ապա այն անպայման կիրականանա։ Ընդ որում, պետք է շատրվանին մեջքով կանգնել եւ մետաղադրամը նետել աջ ձեռքով, ձախ ուսի կողմով։

Եթե շատրվանի մեջ նետեք մեկ մետաղադրամ, ապա բախտը ձեզ նորից Հռոմ գալու հնարավորություն կընձեռնի, իսկ եթե երկու՝ սիրային հանդիպում կամ ծանոթություն մի իտալացու հետ, երեք՝ ամուսնություն. չորս մետաղադրամի դեպքում ձեզ մեծ հարստություն է սպասվում, հինգի դեպքում՝ բաժանում։

Ի դեպ, ամեն տարի այս շատրվանից մոտ 700000 եվրո գումար են դուրս հանում։

Բլարնի ամրոց (Իռլանդիա)

Իռլանդիայում գտնվող այս ամրոցը բավականին հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, քանի որ այն իրականցնում է հազարավոր երազանքներ։

Ամրոցի պատերից մեկի մեջ որմնաշարված է «ճարտասանության քարը» կամ Բլարնի կախարդական քարը, որը համբուրելով դուք մեկ ակնթարթում ճարտասանական տաղանդ  ձեռք կբերեք, իսկ այժմ ճարտասանական ձիրքին փոխարինելու է եկել անգլերեն արագ սովորելը։ Ի դեպ, այս կախարդական քարը բավականին բարձր մասում է տեղակայված եւ մեծ ջանքեր պետք է գործադրել դրան հասնելու համար։

Ամրոցի շրջակայքում կա նաեւ Blarney House տնակը՝ Rock Close կախարդական այգիով, որտեղ կարելի է տեսնել «վհուկ աստիճանը»։

Ինչպես երազանք պահել. առաջին դեպքում ամեն ինչ պարզ է. պետք է բարձրանալ եւ համբուրել քարը։ Երկրորդի պարագայում պետք է փակ աչքերով իջնել «վհուկ աստիճանով»՝ առանց պատերին դիպչելու։

Լացի պատ (Իսրայել)

Ամենամեծ սրբավայրը բոլոր հրեաների համար Իսրայելում գտնվող այս պատն է, որն անվանում են Լացի պատ։ Այս շինությունը կանգուն է մնացել դեռեւս Հերովդես Մեծի ժամանակներից ի վեր։

Այսօր ոչ միայն ուղղափառ հրեաները, այլեւ շատ ուրիշ կրոնական պատկանելիություն ունեցող մարդիկ գալիս են Իսրայել՝ տեսնելու Լացի պատը, աղոթելու նրա մոտ եւ երազանքներ պահելու համար։

Ինչպես երազանք պահել. ցանկությունները գրում են թերթիկների վրա, այնուհետեւ դնում պատերի արանքում եւ հավատում, որ մի օր դրանք անպայման կիրականանան։

Մարիամ Աստվածածնի տունը (Եփեսոս)

Հնագույն Եփեսոս քաղաքից (Թուրքիա) ոչ շատ հեռու գտնվում է քրիստոնյաների համար սուրբ ու կարեւոր համարվող մի վայր՝ Մարիամ Աստվածածնի տունը։ Ըստ առասպելի՝ Հիսուս Քրիստոսի մայրն իր կյանքի վերջին տարիները հենց այս տանն է անցկացրել. դրանից հետո տեղի է ունեցել նրա Վերափոխումը՝ անցում դեպի մեկ այլ աշխարհ։

Կաթոլիկ եկեղեցու կողմից այս վայրը համարվել է սրբավայր, եւ ամեն տարի հազարավոր քրիստոնյաներ օգոստոսի 15-ին գալիս են աստեղ եւ հարգանքի տուրք մատուցում Աստվածամորը։

Ինչպես երազանք պահել. այս տարածքում մատուռ կա, որն ունի բուժիչ հատկություններ։ Դրա կողքին երազանքների պատն է, որի հատուկ պարսպի վրա կարելի է մի կտոր կամ երիզ կապել՝ չմոռանալով երազանք պահելու մասին։

  Աղբյուրը՝ Kleo

New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities Abroad