Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Հուլիսի 1-ից վարորդների խախտումները բջջայինով կարձանագրեն նաև քաղաքացիները

SOCIETY

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի բջջային հավելվածի միջոցով տրանսպորտային միջոցով խախտում կատարելու վերաբերյալ հաղորդում տալու կարգը։

Այս մասին տեղեկանում ենք 2020 թվականի հունիսի 11-ին կառավարության ընդունած որոշումից, որում ասվում է․

Android և iOS հավելվածների դիզայնն ամբողջությամբ պետք է համապատասխանի Google Material Design-ի և Apple Human Interface Guidelines-ի ստանդարտներին։

 Android հավելվածի ստեղծման համար նախատեսվող տեխնոլոգիաներ՝

1) Java/Js.

2) MVVM.

3) DataBinding.

4) Dagger 2.

5) RxJava/ RxAndroid.

6) Android Jetpack:

iOS հավելվածի ստեղծման համար նախատեսվող տեխնոլոգիաներ՝

1) Swift/Js.

2) Apple MVC.

3) Socket.

4) GCD Multithreading.

5) Networking rest:

Ցանկալի է, որ վեբ հավելվածների դիմային մասը (Frontend) հնարավորինս համապատասխանեցված լինի Համացանցի կոնսորցիումի (W3C) հետևյալ ստանդարտներին՝ ներկայումս շրջանառվող փաստաթղթերի համապատասխան՝

1) վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց (WCAG 2.0, https://www.w3.org/TR/WCAG20/)` նպատակ ունենալով ստեղծվող գործիքները հնարավորինս մատչելի դարձնել հանրության լայն խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար.

2) մոբայլ վեբ հավելվածների ճանապարհային քարտեզ (https://www.w3.org/2019/11/web-roadmaps/mobile/).

3) մոբայլ վեբ հավելվածների լավագույն փորձեր (https://www.w3.org/TR/mwabp/).

4) մոբայլ մատչելիություն՝ ինչպիսիք են WCAG 2.0-ն և W3C/WAI ուղեցույցները, որոնք կիրառվում են հեռախոսների դեպքում (https://www.w3.org/TR/mobile-accessibility-mapping/

«Տեսանկարահանում», «Լուսանկարահանում», «Անընդհատ նկարահանման ռեժիմ» բաժիններում արձանագրված խախտումներով հավելվածի կողմից ավտոմատ կերպով իրականացվող գործողություններ՝

1) սկիզբ/ավարտ ամսաթիվը, ժամը, րոպեն և վայրկյանը պետք է վերցվեն համակարգի սերվերից՝ բացառելով օգտատիրոջ կողմից հեռախոսի ժամի/ամսաթվի փոփոխության միջոցով սխալ տվյալների ներկայացումը.

2) օրվա, ամսվա և տարեթվի, ժամանակի (ժամի, րոպեի, վայրկյանի), իսկ տեսանյութերի դեպքում նաև տեսանյութի սկզբի և ավարտի տևողության ցուցիչի (էլեկտրոնային ժամացույցի սկզբունքով) արտացոլումը տեսանյութի կամ լուսանկարի վրա.

3) GPS կոորդինատների ֆիքսումը պետք է կատարվի ավտոմատ` բացառելով ոչ իրական (fake) կոորդինատների օգտագործումը՝ արտացոլելով տեսանյութի կամ լուսանկարի վրա.

4) խախտում գրանցելու և ուղարկելու հրահանգների դեպքում համակարգը պետք է գեներացնի հատուկ նույնականացուցիչներ, որոնք ավտոմատ ներառվելու են ուղարկվող տվյալների մեջ՝ հավաստելով բջջային հավելվածից խախտումն արձանագրված լինելու փաստը.

5) գրանցման և հավելվածից օգտվելու յուրաքանչյուր հաջորդող գործողության, այդ թվում՝ սխալի կամ դրա ճիշտ կատարման մասին անձն ստանում է հաղորդագրություն/ծանուցում.

6) համակարգը, խախտումների արձանագրման ստացիոնար տեսախցիկների մերձակայքում (մինչև 100 մ), օգտագործելով աշխարհագրական դիրքի ճանաչում (geofances), կարող է թույլ չտալ իրականացնել տեսանկարահանում.

7) համակարգի միջոցով փոխանցվող տեղեկատվության անվտանգությունն իրականացվում է SSL սերտիֆիկատի միջոցով։

Օգտատերերը նույնականացում կարող են անցնել «activesociety.am» վեբ կայքում՝ eID կամ MOBILEID համակարգերի միջոցով։

Մինչև նույնականացում անցնելն օգտատերը համաձայնում է համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, որի համար «Համաձայն եմ ընդհանուր դրույթներին և պայմաններին» ակտիվ հղման վրա սեղմելու դեպքում բացվում է «Դրույթներ և պայմաններ» պատուհանը: Ծանոթանալով համակարգի օգտագործման դրույթների և պայմանների հետ՝ տալիս է համաձայնությունը:

Օգտատերն ընտրում է նույնականացման տեսակը:

Օգտատերը նշում է այն հեռախոսահամարը, որի վրա կարգաբերվում է բջջային հավելվածը (հետագայում փոփոխելու հնարավորությամբ) և որին փոխանցվում է հաստատման կոդը։

Նույնականացում անցնելուց և հաստատման կոդը համակարգում մուտքագրելուց հետո օգտատիրոջ նշված հեռախոսահամարին ուղարկվում Է SMS հաղորդագրություն նույնականացումը հաստատվելու վերաբերյալ և բջջային հավելվածը ներբեռնելու հղումը։

Եթե օգտատերը նախկինում գրանցված է եղել համակարգում, ապա նույնականացում և ակտիվացում անցնելուց հետո բոլոր տվյալները կվերականգնվեն։

Բջջային հավելվածն օգտատերը կարող է ներբեռնել «Play Market» կամ «App Store» համակարգերից՝ կախված սարքի տեսակից, ինչպես նաև ներբեռնել հաստատման SMS հաղորդագրությունում նշված հղումով։

Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում ընտրում է հավելվածի լեզուն և հաստատում։

Լեզուն հաստատելուց հետո օգտատերն ընտրում է «Նոր օգտատեր» դաշտը և անցնում է կոդի ակտիվացման էջ։

Բջջային հավելվածն ակտիվացնելու համար օգտատերը մուտքագրում է Հանրային ծառայությունների համարանիշը, որից հետո վեբ հավելվածում նշված հեռախոսահամարին ստանում է ակտիվացման PIN կոդը և ինքնաշխատ եղանակով ակտիվանում:

Հավելվածի գլխավոր էջը կազմող բաժիններն են՝

1) տեսանկարահանում.

2) լուսանկարահանում.

3) անընդհատ տեսանկարահանման ռեժիմ.

4) պատմություն.

5) հաշիվ.

6) ծանուցումներ.

7) կանոններ.

8) հետադարձ կապ։

«Տեսանկարահանում» բաժինն ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել նկատված խախտումը։ Տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։

Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալիս համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։

Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև մուտքագրում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

Տեսանյութի տիպը կոդավորվում է mp4 ընդլայնումով։

Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերն ստեղծված նյութը կարող է ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն։ Օգտատերը մինչև ստեղծված խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելը կարող է դիտել արձանագրված տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում ստեղծված նյութը խախտումների արձանագրման կենտրոն չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

«Լուսանկարահանում» բաժինը ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է լուսանկարել նկատված խախտումը, բայց ոչ ավելի, քան 5 լուսանկար:

Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

Նկարի տիպը պետք է կոդավորվի jpg կամ jpeg ընդլայնումով։

Համապատասխան գործողությունները կատարելուց հետո, 1 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Լուսանկարում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

«Անընդհատ տեսանկարահանման ռեժիմ բաժինը» ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել իր շարժման ընթացքը:

Տեսախցիկի տեսադաշտում խախտում հայտնվելու դեպքում կարող է տալ հրահանգ արձանագրել այն, որից հետո համակարգը սկսում է առանձնացնել տեսաձայնագրությունը հրահանգը տալուն նախորդող 10 վայրկյանից սկսած: Առանձնացվող տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։

Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալիս համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։

Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Հավելվածը, մինչև օգտատիրոջ կողմից որոշում կայացնելը, պետք է թույլ տա կրկին դիտել առանձնացված և ուղարկվող տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6