Երևան, 26.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հուլիսի 1-ից վարորդների խախտումները բջջայինով կարձանագրեն նաև քաղաքացիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի բջջային հավելվածի միջոցով տրանսպորտային միջոցով խախտում կատարելու վերաբերյալ հաղորդում տալու կարգը։

Այս մասին տեղեկանում ենք 2020 թվականի հունիսի 11-ին կառավարության ընդունած որոշումից, որում ասվում է․

Android և iOS հավելվածների դիզայնն ամբողջությամբ պետք է համապատասխանի Google Material Design-ի և Apple Human Interface Guidelines-ի ստանդարտներին։

 Android հավելվածի ստեղծման համար նախատեսվող տեխնոլոգիաներ՝

1) Java/Js.

2) MVVM.

3) DataBinding.

4) Dagger 2.

5) RxJava/ RxAndroid.

6) Android Jetpack:

iOS հավելվածի ստեղծման համար նախատեսվող տեխնոլոգիաներ՝

1) Swift/Js.

2) Apple MVC.

3) Socket.

4) GCD Multithreading.

5) Networking rest:

Ցանկալի է, որ վեբ հավելվածների դիմային մասը (Frontend) հնարավորինս համապատասխանեցված լինի Համացանցի կոնսորցիումի (W3C) հետևյալ ստանդարտներին՝ ներկայումս շրջանառվող փաստաթղթերի համապատասխան՝

1) վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց (WCAG 2.0, https://www.w3.org/TR/WCAG20/)` նպատակ ունենալով ստեղծվող գործիքները հնարավորինս մատչելի դարձնել հանրության լայն խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար.

2) մոբայլ վեբ հավելվածների ճանապարհային քարտեզ (https://www.w3.org/2019/11/web-roadmaps/mobile/).

3) մոբայլ վեբ հավելվածների լավագույն փորձեր (https://www.w3.org/TR/mwabp/).

4) մոբայլ մատչելիություն՝ ինչպիսիք են WCAG 2.0-ն և W3C/WAI ուղեցույցները, որոնք կիրառվում են հեռախոսների դեպքում (https://www.w3.org/TR/mobile-accessibility-mapping/

«Տեսանկարահանում», «Լուսանկարահանում», «Անընդհատ նկարահանման ռեժիմ» բաժիններում արձանագրված խախտումներով հավելվածի կողմից ավտոմատ կերպով իրականացվող գործողություններ՝

1) սկիզբ/ավարտ ամսաթիվը, ժամը, րոպեն և վայրկյանը պետք է վերցվեն համակարգի սերվերից՝ բացառելով օգտատիրոջ կողմից հեռախոսի ժամի/ամսաթվի փոփոխության միջոցով սխալ տվյալների ներկայացումը.

2) օրվա, ամսվա և տարեթվի, ժամանակի (ժամի, րոպեի, վայրկյանի), իսկ տեսանյութերի դեպքում նաև տեսանյութի սկզբի և ավարտի տևողության ցուցիչի (էլեկտրոնային ժամացույցի սկզբունքով) արտացոլումը տեսանյութի կամ լուսանկարի վրա.

3) GPS կոորդինատների ֆիքսումը պետք է կատարվի ավտոմատ` բացառելով ոչ իրական (fake) կոորդինատների օգտագործումը՝ արտացոլելով տեսանյութի կամ լուսանկարի վրա.

4) խախտում գրանցելու և ուղարկելու հրահանգների դեպքում համակարգը պետք է գեներացնի հատուկ նույնականացուցիչներ, որոնք ավտոմատ ներառվելու են ուղարկվող տվյալների մեջ՝ հավաստելով բջջային հավելվածից խախտումն արձանագրված լինելու փաստը.

5) գրանցման և հավելվածից օգտվելու յուրաքանչյուր հաջորդող գործողության, այդ թվում՝ սխալի կամ դրա ճիշտ կատարման մասին անձն ստանում է հաղորդագրություն/ծանուցում.

6) համակարգը, խախտումների արձանագրման ստացիոնար տեսախցիկների մերձակայքում (մինչև 100 մ), օգտագործելով աշխարհագրական դիրքի ճանաչում (geofances), կարող է թույլ չտալ իրականացնել տեսանկարահանում.

7) համակարգի միջոցով փոխանցվող տեղեկատվության անվտանգությունն իրականացվում է SSL սերտիֆիկատի միջոցով։

Օգտատերերը նույնականացում կարող են անցնել «activesociety.am» վեբ կայքում՝ eID կամ MOBILEID համակարգերի միջոցով։

Մինչև նույնականացում անցնելն օգտատերը համաձայնում է համակարգի ընդհանուր դրույթներին և պայմաններին, որի համար «Համաձայն եմ ընդհանուր դրույթներին և պայմաններին» ակտիվ հղման վրա սեղմելու դեպքում բացվում է «Դրույթներ և պայմաններ» պատուհանը: Ծանոթանալով համակարգի օգտագործման դրույթների և պայմանների հետ՝ տալիս է համաձայնությունը:

Օգտատերն ընտրում է նույնականացման տեսակը:

Օգտատերը նշում է այն հեռախոսահամարը, որի վրա կարգաբերվում է բջջային հավելվածը (հետագայում փոփոխելու հնարավորությամբ) և որին փոխանցվում է հաստատման կոդը։

Նույնականացում անցնելուց և հաստատման կոդը համակարգում մուտքագրելուց հետո օգտատիրոջ նշված հեռախոսահամարին ուղարկվում Է SMS հաղորդագրություն նույնականացումը հաստատվելու վերաբերյալ և բջջային հավելվածը ներբեռնելու հղումը։

Եթե օգտատերը նախկինում գրանցված է եղել համակարգում, ապա նույնականացում և ակտիվացում անցնելուց հետո բոլոր տվյալները կվերականգնվեն։

Բջջային հավելվածն օգտատերը կարող է ներբեռնել «Play Market» կամ «App Store» համակարգերից՝ կախված սարքի տեսակից, ինչպես նաև ներբեռնել հաստատման SMS հաղորդագրությունում նշված հղումով։

Հավելվածը ներբեռնելուց և գործարկելուց հետո բացվող պատուհանում ընտրում է հավելվածի լեզուն և հաստատում։

Լեզուն հաստատելուց հետո օգտատերն ընտրում է «Նոր օգտատեր» դաշտը և անցնում է կոդի ակտիվացման էջ։

Բջջային հավելվածն ակտիվացնելու համար օգտատերը մուտքագրում է Հանրային ծառայությունների համարանիշը, որից հետո վեբ հավելվածում նշված հեռախոսահամարին ստանում է ակտիվացման PIN կոդը և ինքնաշխատ եղանակով ակտիվանում:

Հավելվածի գլխավոր էջը կազմող բաժիններն են՝

1) տեսանկարահանում.

2) լուսանկարահանում.

3) անընդհատ տեսանկարահանման ռեժիմ.

4) պատմություն.

5) հաշիվ.

6) ծանուցումներ.

7) կանոններ.

8) հետադարձ կապ։

«Տեսանկարահանում» բաժինն ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել նկատված խախտումը։ Տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։

Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալիս համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։

Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև մուտքագրում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

Տեսանյութի տիպը կոդավորվում է mp4 ընդլայնումով։

Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերն ստեղծված նյութը կարող է ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն։ Օգտատերը մինչև ստեղծված խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելը կարող է դիտել արձանագրված տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում ստեղծված նյութը խախտումների արձանագրման կենտրոն չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

«Լուսանկարահանում» բաժինը ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է լուսանկարել նկատված խախտումը, բայց ոչ ավելի, քան 5 լուսանկար:

Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

Նկարի տիպը պետք է կոդավորվի jpg կամ jpeg ընդլայնումով։

Համապատասխան գործողությունները կատարելուց հետո, 1 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Լուսանկարում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

«Անընդհատ տեսանկարահանման ռեժիմ բաժինը» ընտրելու դեպքում բացվող պատուհանում սկսում է տեսանկարահանել իր շարժման ընթացքը:

Տեսախցիկի տեսադաշտում խախտում հայտնվելու դեպքում կարող է տալ հրահանգ արձանագրել այն, որից հետո համակարգը սկսում է առանձնացնել տեսաձայնագրությունը հրահանգը տալուն նախորդող 10 վայրկյանից սկսած: Առանձնացվող տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։

Տեսանկարահանման ընթացքում 25 վայրկյանը լրանալիս համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։

Ավարտելուց հետո օգտատերն ընտրում է խախտման տեսակը, խախտումների ցուցակից, որոնք նախապես մուտք են արվել համակարգ խախտումների արձանագրման կենտրոնի գլխավոր ադմինիստրատորի կողմից, ինչպես նաև խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ոչ պարտադիր):

Համապատասխան գործողությունները կատարելուց հետո 3 րոպեի ընթացքում օգտատերը որոշում է կայացնում նյութն ուղարկել խախտումների արձանագրման կենտրոն կամ ոչ։ Հավելվածը, մինչև օգտատիրոջ կողմից որոշում կայացնելը, պետք է թույլ տա կրկին դիտել առանձնացված և ուղարկվող տեսանյութը։ Տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

Հնարավոր է, որ արդեն մյուս ընտրություններին ընդդիմադիր ՔՊ-ն կարիք ունենա դաշինք կազմել Հանրապետության և այլ ուժերի հետ․ Դավիթ ԽաժակյանԵրևանի օդը ամենաաղտոտվածն է ամբողջ աշխարհում Նիկոլի նպատակը եկեղեցին հիմոնվին պառակտելն է․ Արմեն Հովասափյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության մասին․ Նաիրի ՍարգսյանՓաշինյանն ապօրինի հրահանգներ է տալիս իրավապահներին Ֆասթ Բանկը Նոր Նորքում բացել է նոր՝ 38-րդ մասնաճյուղը (տեսանյութ) Քրիտոնեությանը տուրք մատուցելով և Տիրոջ արձանը վեր խոյացնելով՝ չի ստացվում, որ արձանն ենք երկրպագում. Անի ՔոչարՈստիկանության դիմաց քաղաքացին ծանր հոգեկան վիճակում կտրել է երակները Հայկ Կոնջորյանն ընդամենը փրկում էր կնոջ աստղաբաշխական աշխատավարձը. «Հրապարակ»Եպիսկոպոսաց ժողովը թեժ է անցել ՔՊ-ն խայտաբղետ ցուցակ կունենա Ինչ իրավիճակ է այս պահին Լարսում iPhone-ի 5 օգտակար գործառույթ, որոնց մասին դուք հաստատ չգիտեքԱմփոփվել է ԱրարատԲանկի և Arca-ի համատեղ ակցիան Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում, ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկՆոյեմբերի 26․ օր, երբ կարևոր որոշումներն անխուսափելի են լինելուԱրցախյան շարժումը ոչ թե Արցախի, այլ ամբողջ հայ ժողովրդի ազատագրական շարժումն էր. Արսեն ԳրիգորյանԻ՞նչ հարցեր ենք մենք հիմա փակում, կամ ո՞նց ենք փակում. Էդմոն ՄարուքյանԱվելի շատ կալանավորված ունենք առանց դատավճռի, քան դատապարտված. Ավետիք ՉալաբյանՆիկոլ Փաշինյանն ու նախկին իշխանությունն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող. Արման Թաթոյան Լիցենզիայի չեղարկումից մինչև պետական բռնագրավում․ վտանգավոր շրջադարձ Հայաստանի տնտեսությունում Վաշինգտոնյան պատրանքի լուսանցքում. երբ խաղաղության խոստումը դառնում է նոր պատերազմի նախամուտք Բաղրամյան պողոտայում մեքենաների կանգառների փոփոխություն կլինի Դեղեր, որոնք արգելվում է խմել 40 տարեկանից հետոԱյսօր ու վաղը մինչեւ երեկո ջուր չի լինի․ հասցեներ ԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութի փոխադրման մրցույթԲաքու մեկնած անձինք որևէ իրավական կամ բարոյական հիմք չունեն խոսելու Հայաստանի հասարակության անունից․ նրանք չունեն ժողովրդական մանդատ․ Սուրեն Սուրենյանց Մենք պետք է ճկուն քաղաքականություն վարենք լոգիստիկ կապերը պահպանելու համար. Հրայր ԿամենդատյանԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի ավելի մեծ տարածքի նկատմամբ Թալանը հետ բերելու գործընթացը վերածվել է ծաղրի. Արմեն ՄանվելյանՔՊ-ին կապված ավագանու անդամի ստեղծած ՍՊԸ–ն պետբյուջեից ստացել է տասնյակ միլիոնավոր դրամներ. Հրայր ԿամենդատյանԵրգչուհուն սպանված են գտել Լոս Անջելեսում (լուսանկար)Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհի օջախներից 2–ը մարվել է, մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է Օրվա աղոթքԼուվրի աղմկահարույց կողոպուտին առնչվող ևս չորս կասկածյալ է ձերբակալվել Ռոնալդուն իրավունք կստանա մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպմանը Թրամփը հատուկ բանագնացին ուղարկում է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների Ժամանակն է, որ մենք ուղղակի խելքի գանք և հասկանանք, որ դեպի Արևմուտք տանող ճանապարհը վտանգում է Հայոց պետականությունն ու հայ ժողովրդի ապագան․ Մհեր ԱվետիսյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցելել է Ուկրաինա Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները 5 վիրավոր կա․ բախվել են «Mercedes-Benz», «Prado» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները Կիևը համաձայնել է սահմանափակել Ուկրաինայի զինված ուժերի զորքերի թիվը մինչև 800,000 Վթար է․ նոյեմբերի 26-ին և 27-ին ջուր չի լինելու Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Տղամարդն այգում գտնվող տնակում մարիխուանա է պահել և օգտագործել Դիլիջանի համայնքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն մասամբ վերածվել է մոխրակույտի Ոստիկանության դիմաց քաղաքացին ծանր հոգեկան վիճակում կտրել է երակները․ լրագրող Արտակարգ դեպք՝ Երևանում 15-ամյա հայ բռնցքամարտիկը պարգև է ստացել Զելենսկուց