Ռուսաստանը պատրաստ է չեղարկել այցագրային ռեժիմը Վրաստանի հետ
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է չեղյալ հայտարարել այցագրային ռեժիմը Վրաստանի հետ:
«Ինչ վերաբերում Է այցագրային ռեժիմին, ապա մենք պատրաստ ենք չեղարկել այցագրային ռեժիմը»,-ասել Է Պուտինը դեկտեմբերի 17-ին Մոսկվայում ընթացող ամենամյա մամուլի ասուլիսում:
Նախագահը հավելել Է, որ Ռուսաստանը չի եղել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման նախաձեռնողը, բայց «մենք պատրաստ ենք վերականգնել դրանք»:
«Ինչ վերաբերում Է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ապա դա նախեւառաջ վրաց ժողովրդի, օսերի ու աբխազների գործն Է, պետք Է նրանց հետ աշխատել: Մենք կընդունենք ցանկացած որոշում»,-ընդգծել Է Պուտինը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



