Ռուսաստանը պատրաստ է չեղարկել այցագրային ռեժիմը Վրաստանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է չեղյալ հայտարարել այցագրային ռեժիմը Վրաստանի հետ:
«Ինչ վերաբերում Է այցագրային ռեժիմին, ապա մենք պատրաստ ենք չեղարկել այցագրային ռեժիմը»,-ասել Է Պուտինը դեկտեմբերի 17-ին Մոսկվայում ընթացող ամենամյա մամուլի ասուլիսում:
Նախագահը հավելել Է, որ Ռուսաստանը չի եղել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման նախաձեռնողը, բայց «մենք պատրաստ ենք վերականգնել դրանք»:
«Ինչ վերաբերում Է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ապա դա նախեւառաջ վրաց ժողովրդի, օսերի ու աբխազների գործն Է, պետք Է նրանց հետ աշխատել: Մենք կընդունենք ցանկացած որոշում»,-ընդգծել Է Պուտինը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



