Էրդողանն առաջիկա շաբաթներին կայցելի Ադրբեջան
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի և Թուրքիայի նախագահների մակարդակով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում` ինչպես ծրագրել և վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:
Նրա խոսքով` նախևառաջ նախատեսվում է մշակութային, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնողական աշխատանքներ իրականացնել: Թուրք նախարարը հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Ադրբեջան, ինչից հետո «Ղարաբաղի վերականգնմանն ուղղված գործունեությունը կակտիվանա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռամադանի ավարտից հետո այցելելու է Շուշի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



