Էրդողանն առաջիկա շաբաթներին կայցելի Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի և Թուրքիայի նախագահների մակարդակով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում` ինչպես ծրագրել և վերականգնողական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:
Նրա խոսքով` նախևառաջ նախատեսվում է մշակութային, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնողական աշխատանքներ իրականացնել: Թուրք նախարարը հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Ադրբեջան, ինչից հետո «Ղարաբաղի վերականգնմանն ուղղված գործունեությունը կակտիվանա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռամադանի ավարտից հետո այցելելու է Շուշի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



