Ադրբեջանը բանակցությունների արդյունքում վերադարձրել է Արավուսում սահմանն անցած անասուններից 37-ը
SOCIETYԲանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը վերադարձրել է սահմանն անցած՝ Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր անասուններից 37-ը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Տեղի համայնքապետարանից:
«Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



