Ադրբեջանը բանակցությունների արդյունքում վերադարձրել է Արավուսում սահմանն անցած անասուններից 37-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը վերադարձրել է սահմանն անցած՝ Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր անասուններից 37-ը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Տեղի համայնքապետարանից:
«Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



