Կրակոց եղել է, բայց ոչ Թաղավարդ գյուղի ուղղությամբ. համայնքապետ
SOCIETYԱդրբեջանցիները կրակել են ոչ թե Թաղավարդ գյուղի ուղղությամբ, այլ իրենց տարածքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը։
«Կրակոցը մեր գյուղից հեռու է եղել։ Թուրքերն իրենց տարածքում են կրակել, մեր վրա չեն կրակել»,- ասել է նա։
Նշենք, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի մի մասը պատերազմից հետո կիսվել է. մի մասը հայկական կողմի հսկողության տակ է, մյուսը՝ ադրբեջանական։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ՝ գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքից։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



