Կրակոց եղել է, բայց ոչ Թաղավարդ գյուղի ուղղությամբ. համայնքապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանցիները կրակել են ոչ թե Թաղավարդ գյուղի ուղղությամբ, այլ իրենց տարածքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը։
«Կրակոցը մեր գյուղից հեռու է եղել։ Թուրքերն իրենց տարածքում են կրակել, մեր վրա չեն կրակել»,- ասել է նա։
Նշենք, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի մի մասը պատերազմից հետո կիսվել է. մի մասը հայկական կողմի հսկողության տակ է, մյուսը՝ ադրբեջանական։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ՝ գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքից։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



