Իրանում ՀՀ դեսպանը ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը
INTERNATIONAL NEWSԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ-երի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: Իրանի ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպանը ներկայացրել է լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով: Այս մասին հաղորդում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



