Իրանում ՀՀ դեսպանը ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։ ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ-երի գործողությունների հետևանքով Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունը՝ անթույլատրելի համարելով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: Իրանի ԱԳ նախարարի տեղակալի խնդրանքով դեսպանը ներկայացրել է լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության սպառնալիքների չեզոքացման հրամայականը, այդ թվում՝ երկու երկրների համագործակցության միջոցով: Այս մասին հաղորդում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



