Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Դիվանագիտությունը մեռած է, արտաքին քաղաքականության հասկանալի հայեցակարգ չունենք․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» քաղաքագետներ Ստեփան Դանիել յանի և Սուրեն Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել է պաղեստինա-իսրայելական լարվածության սրմանը, խոսել նշվածի տարածաշրջանային ազդեցության մասին՝ զուգահեռ դիտարկելով նաև մեր առջև առկա ներկայիս մարտահրավերները: Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական լարվածությանը՝ Ստեփան Դանիել յանը նախ շեշտեց, որ այն առաջին հերթին ներքաղաքական նշանակություն ունի:

«Բանն այն է, որ պաղեստինցիների շրջանում կան երկու հիմնական խաղացողներ. «ՖԱԹՀ» կուսակցությունն է, որի ղեկավարը Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասն է, և Գազայի շրջանում գործող «ՀԱՄԱՍ»-ը, որոնց միջև թշնամություն և սուր մրցակցություն կա: Իսրայելական աղբյուրները նշում են, որ պաղեստինցիներին տրոհելու համար «ՀԱՄԱՍ»-ը ժամանակին ստեղծել է իսրայելական բանակի հետախուզությունը, սակայն այն այժմ ռադիկալ հակաիսրայելական շարժման է վերածվել և ՖԱԹՀ-ին մեղադրում է Իսրայելի հետ համագործակցելու համար: Երուսաղեմում մի քանի պաղեստինցի ընտանիքների տներից վտարելու առիթն օգտագործելով՝ «ՀԱՄԱՍ»-ը փորձում է ցույց տալ, որ ինքն է իրականում պաղեստինցիների իրավունքների պաշտպանը և ունակ է դա անել նաև ուժային գործողություններով: Սա է գլխավորը: Իսկ ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա Թուրքիան, Իրանը և մյուս երկրները, պաշտանելով պաղեստինցիներին, փորձում են ներկայանալ որպես իսլամական գործի առաջնորդներ: Դա իսլամական աշխարհում հեգեմոնիայի համար պայքար է: Կարծում եմ, որ ներպաղեստինյան պայքարում առաջնորդի դերի համար պայքար է ընթանում»,-ասաց Ս. Դանիելյանը:

Ստեփան Դանիել յանի դիտարկմամբ, եթե Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ կոնկրետ խնդիրներ էր լուծում մեկ ազգ-երկու պետություն բանաձևի շրջանակում, ապա այստեղ Թուրքիան շատ կոնկրետ և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական, և՛ գաղափարախոսական շահեր է հետապնդում. «Իսկ ինչ վերաբերում է պաղեստինցիներին, ապա այս պարագայում կա քարոզչական բնույթ. իսլամական աշխարհին ցանկանում է ցույց տալ, որ ինքն է մուսուլմանների իրական պաշտպանը, նաև ներքաղաքական կյանքում իր դիրքերն է ուժեղացնում՝ իրեն ներկայացնելով որպես հավատի մարտիկ: Այդուհանդերձ, չեմ կարծում, որ քարոզչությունից դուրս կոնկրետ քայլերի կանցնի, ինչն Իսրայելում լավ են հասկանում: Բացի այդ, Իսրայելն էլ դեմ չէ, որ իսլամական աշխարհում Իրանը, Սաուդյան Արաբիան ու Թուրքիան միմյանց հետ մրցակցեն առաջատարության համար, դա ավելի լավ է, քան մեկ ընդգծված լիդեր հայտնվի»:

Սուրեն Սարգսյանի խոսքով, առհասարակ արաբա-իսրայելական կոնֆլիկտը շատ երկար պատմություն ունի, և բնական է, որ պարբերաբար այսպիսի սրացումներ են լինում. «Բայց վերջին տարիների ընթացքում կարծես տեմպը նվազել էր, ինչը որոշ առումով կարելի է պայմանավորել ԱՄՆ-Իրան հարաբերություններով, որոնք դեռևս շարժ չեն ապահովել, և նշված երկու պետությունները բանակցությունների փուլում են: Համենայն դեպս, սա գլոբալ է պետք դիտարկել: Այն գլոբալ խնդիր է, միևնույն ժամանակ՝ չափազանց հետաքրքիր, որովհետև Իսրայելն սկսում է արաբական մի շարք երկրների հետ հարաբերություններ կարգավորել»:

Վերոնշյալ կոնֆլիկտի համատեքստում անդրադառնալով Հայաստանի կեցվածքին ու դերակատարությանը, խոսելով նաև ՀՀ ԱԳՆ հայտարարության մասին, որով կողմերին զսպվածության կոչ էր արվել՝ Ս. Դանիել յանը նկատեց. «Մենք արտաքին քաղաքականության հասկանալի հայեցակարգ չունենք ու հստակ քաղաքականություն չենք վարում: Լավ կլինի՝ մեր ԱԳՆ-ն լռի և նմանատիպ հայտարարություններով սահմանափակվի: Նման որակի կառավարություն և նման ԱԳՆ ունենալու պայմաններում լավ կլինի լռեն, քիչ խոսեն, այդպես քիչ սխալներ կանեն»: Սուրեն Սարգսյանն էլ շեշտեց, որ Հայաստանը պետք է հնարավորինս զգոն լինի. «Հայաստանը հնարավորինս չեզոք պետք է լինի, և այդ առումով պաշտոնապես որևէ կողմնակալություն չպետք է ցուցաբերվի: ՀՀ ԱԳՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել, ինչը, կարծում եմ, այս պահի դրությամբ միակ ճիշտ տարբերակն է, որովհետև կրքերը բավականին բորբոքված են, և, բնական է, որ մենք պետք է ամեն ինչ անենք նեյտրալ երևալու համար»: Անդրադառնալով Հայաստանի առջև առկա մարտահրավերներին՝ քաղաքագետների հետ զրույցում խոսել ենք Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությունների ու ՀՀ իշխանությունների կողմից ակնկալվող արձագանքների մասին: Նշենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում գոյություն չունի», ասել նաև, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի:

«Բնական է, Ադրբեջանը պետք է գնալով շատ բան պահանջի, մինչև շոշափի Հայաստանի կարմիր գծերը: Ադրբեջանը նաև փորձում է օգտվել Հայաստանի իշխանությունների թույլ վիճակից. որքան թույլ է իշխանությունն, այնքան ավելի շատ զիջումների կարող է գնալ: Այսպիսով, մինչև իշխանափոխությունը պետք է շտապի: Ինչ վերաբերում է նրան, որ «Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում չկա», ապա այդ առումով Ալիևը շտապում է: Նա լավ է հասկանում, որ Արցախը միջազգային խնդիր է և շատ կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի, ու այդ առումով ո՛չ իր, ո՛չ էլ անգամ Հայաստանի կամքից չէ կախված այն, թե նման անունով տարածք կա, թե չկա: Նա առաջին հերթին փորձում է իր ժողովրդին համոզել, որ խնդիրը լուծված է, այլապես չունի բացատրություն, թե իրենը համարող տարածքում ինչ գործ ունեն ռուսական զորքերը»,-ասաց Ս. Դանիելյանը:

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին՝ Սուրեն Սարգսյանը հավելեց. «Հայաստանի իշխանություններից որևէ ադեկվատ պատասխանի բացակայության դեպքում, բնական է, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Զարմանալու ոչինչ չկա, որովհետև Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես որևէ պատասխան չի լինում: Բնական է նաև, որ այս պայմաններում Հայաստանին ուղղվող պահանջները պետք է ավելանան»: Խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի մասին, դիտարկելով թե՛ Երևանում, թե՛ Բաքվում արված հայտարարությունները՝ Ստեփան Դանիել յանը շեշտեց. «Տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանը, հաշի առնելով Թուրքիայի գործոնը, նաև միջազգային լարված վիճակը, փորձում է ժամանակ շահել ու հանգստացնել իրավիճակը: Հիմնական ուղերձը դա էր: Բացի այդ, Ադրբեջանը շտապում է պատերազմից դիվիդենտներ շահել ու Մեղրիով կոմունիկացիաների խնդիրը լուծել, սակայն Ռուսաստանն այդ հարցում չի շտապում»:

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ հիմնական ուղերձներում նորություն չկար, որովհետև ՌԴ-ն իր դիրքորոշումը թե՛ գերիների հարցում, թե՛ նոյեմբերի 9-ին ձեռքբերված պայմանավորվածությունների ու հայտարարության առումով բազմիցս է ասել. «ՌԴ-ի կողմից ստրատեգիապես նոր դիրքավորում չկա, նոր մեսիջներ, մեծ հաշվով, չկան»:

Անդրադառնալով Արցախից բռնազավթված տարածքների ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու Բաքվի պահանջին, որին Բաքվում անդրադարձ կատարեց նաև Լավրովը՝ նշելով, որ հարցը քննարկվել է Երևանում, ու ՀՀ ղեկավարությունն ըմբռնումով է մոտենում այդ խնդիրը լուծելու անհրաժեշտությանը, Ս. Սարգսյանը շեշտեց. «Սա կարևոր հարց է: Իհարկե, չեմ պատկերացնում, թե տեխնիկապես ինչպես պետք է իրականացվի, կամ ինչ քարտեզներ կան, բայց մի բան գիտեմ. եթե բանակցությունների ընթացքում ինչ-որ բան զիջում ես, ինչ-որ բան պիտի ստանաս, իսկ թե ինչ ենք մենք ստանում, ես պարզապես դեռ ոչինչ չեմ տեսնում»: Ստեփան Դանիել յանն էլ հավելեց, որ ականապատ դաշտերի քարտեզներն Ադրբեջանը վաղուց է պահանջում. «Մեր պահանջն էլ է հայտնի՝ գերիների վերադարձն է: Իսկ թե փակ դռների հետևում ինչ են քննարկում, ընդամենը ենթադրությունների դաշտում են: Սուրեն Սարգսյանի կարծիքով, մեծ հաշվով, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը բնորոշ է ՀՀ իշխանությանը. «Այսինքն, անադեկվատ վիճակում ենք, արտաքին քաղաքականության որևէ դրսևորումներ ու նշույլներ չկան, իսկ դիվանագիտությունը մեռած է: Ալիևի հոխորտանքներին ոչ ոք որևէ կերպ չի պատասխանում: Այս իշխանությունները կարծես տոտալ վախի մթնոլորտում լինեն: Կատաստրոֆիկ վիճակ է, Հայաստանը երբեք այսքան թույլ չի եղել ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական և ոչ էլ արտաքին քաղաքական առումով»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy