Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դիվանագիտությունը մեռած է, արտաքին քաղաքականության հասկանալի հայեցակարգ չունենք․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» քաղաքագետներ Ստեփան Դանիել յանի և Սուրեն Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել է պաղեստինա-իսրայելական լարվածության սրմանը, խոսել նշվածի տարածաշրջանային ազդեցության մասին՝ զուգահեռ դիտարկելով նաև մեր առջև առկա ներկայիս մարտահրավերները: Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական լարվածությանը՝ Ստեփան Դանիել յանը նախ շեշտեց, որ այն առաջին հերթին ներքաղաքական նշանակություն ունի:

«Բանն այն է, որ պաղեստինցիների շրջանում կան երկու հիմնական խաղացողներ. «ՖԱԹՀ» կուսակցությունն է, որի ղեկավարը Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասն է, և Գազայի շրջանում գործող «ՀԱՄԱՍ»-ը, որոնց միջև թշնամություն և սուր մրցակցություն կա: Իսրայելական աղբյուրները նշում են, որ պաղեստինցիներին տրոհելու համար «ՀԱՄԱՍ»-ը ժամանակին ստեղծել է իսրայելական բանակի հետախուզությունը, սակայն այն այժմ ռադիկալ հակաիսրայելական շարժման է վերածվել և ՖԱԹՀ-ին մեղադրում է Իսրայելի հետ համագործակցելու համար: Երուսաղեմում մի քանի պաղեստինցի ընտանիքների տներից վտարելու առիթն օգտագործելով՝ «ՀԱՄԱՍ»-ը փորձում է ցույց տալ, որ ինքն է իրականում պաղեստինցիների իրավունքների պաշտպանը և ունակ է դա անել նաև ուժային գործողություններով: Սա է գլխավորը: Իսկ ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա Թուրքիան, Իրանը և մյուս երկրները, պաշտանելով պաղեստինցիներին, փորձում են ներկայանալ որպես իսլամական գործի առաջնորդներ: Դա իսլամական աշխարհում հեգեմոնիայի համար պայքար է: Կարծում եմ, որ ներպաղեստինյան պայքարում առաջնորդի դերի համար պայքար է ընթանում»,-ասաց Ս. Դանիելյանը:

Ստեփան Դանիել յանի դիտարկմամբ, եթե Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ կոնկրետ խնդիրներ էր լուծում մեկ ազգ-երկու պետություն բանաձևի շրջանակում, ապա այստեղ Թուրքիան շատ կոնկրետ և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական, և՛ գաղափարախոսական շահեր է հետապնդում. «Իսկ ինչ վերաբերում է պաղեստինցիներին, ապա այս պարագայում կա քարոզչական բնույթ. իսլամական աշխարհին ցանկանում է ցույց տալ, որ ինքն է մուսուլմանների իրական պաշտպանը, նաև ներքաղաքական կյանքում իր դիրքերն է ուժեղացնում՝ իրեն ներկայացնելով որպես հավատի մարտիկ: Այդուհանդերձ, չեմ կարծում, որ քարոզչությունից դուրս կոնկրետ քայլերի կանցնի, ինչն Իսրայելում լավ են հասկանում: Բացի այդ, Իսրայելն էլ դեմ չէ, որ իսլամական աշխարհում Իրանը, Սաուդյան Արաբիան ու Թուրքիան միմյանց հետ մրցակցեն առաջատարության համար, դա ավելի լավ է, քան մեկ ընդգծված լիդեր հայտնվի»:

Սուրեն Սարգսյանի խոսքով, առհասարակ արաբա-իսրայելական կոնֆլիկտը շատ երկար պատմություն ունի, և բնական է, որ պարբերաբար այսպիսի սրացումներ են լինում. «Բայց վերջին տարիների ընթացքում կարծես տեմպը նվազել էր, ինչը որոշ առումով կարելի է պայմանավորել ԱՄՆ-Իրան հարաբերություններով, որոնք դեռևս շարժ չեն ապահովել, և նշված երկու պետությունները բանակցությունների փուլում են: Համենայն դեպս, սա գլոբալ է պետք դիտարկել: Այն գլոբալ խնդիր է, միևնույն ժամանակ՝ չափազանց հետաքրքիր, որովհետև Իսրայելն սկսում է արաբական մի շարք երկրների հետ հարաբերություններ կարգավորել»:

Վերոնշյալ կոնֆլիկտի համատեքստում անդրադառնալով Հայաստանի կեցվածքին ու դերակատարությանը, խոսելով նաև ՀՀ ԱԳՆ հայտարարության մասին, որով կողմերին զսպվածության կոչ էր արվել՝ Ս. Դանիել յանը նկատեց. «Մենք արտաքին քաղաքականության հասկանալի հայեցակարգ չունենք ու հստակ քաղաքականություն չենք վարում: Լավ կլինի՝ մեր ԱԳՆ-ն լռի և նմանատիպ հայտարարություններով սահմանափակվի: Նման որակի կառավարություն և նման ԱԳՆ ունենալու պայմաններում լավ կլինի լռեն, քիչ խոսեն, այդպես քիչ սխալներ կանեն»: Սուրեն Սարգսյանն էլ շեշտեց, որ Հայաստանը պետք է հնարավորինս զգոն լինի. «Հայաստանը հնարավորինս չեզոք պետք է լինի, և այդ առումով պաշտոնապես որևէ կողմնակալություն չպետք է ցուցաբերվի: ՀՀ ԱԳՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել, ինչը, կարծում եմ, այս պահի դրությամբ միակ ճիշտ տարբերակն է, որովհետև կրքերը բավականին բորբոքված են, և, բնական է, որ մենք պետք է ամեն ինչ անենք նեյտրալ երևալու համար»: Անդրադառնալով Հայաստանի առջև առկա մարտահրավերներին՝ քաղաքագետների հետ զրույցում խոսել ենք Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությունների ու ՀՀ իշխանությունների կողմից ակնկալվող արձագանքների մասին: Նշենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում գոյություն չունի», ասել նաև, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի:

«Բնական է, Ադրբեջանը պետք է գնալով շատ բան պահանջի, մինչև շոշափի Հայաստանի կարմիր գծերը: Ադրբեջանը նաև փորձում է օգտվել Հայաստանի իշխանությունների թույլ վիճակից. որքան թույլ է իշխանությունն, այնքան ավելի շատ զիջումների կարող է գնալ: Այսպիսով, մինչև իշխանափոխությունը պետք է շտապի: Ինչ վերաբերում է նրան, որ «Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում չկա», ապա այդ առումով Ալիևը շտապում է: Նա լավ է հասկանում, որ Արցախը միջազգային խնդիր է և շատ կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի, ու այդ առումով ո՛չ իր, ո՛չ էլ անգամ Հայաստանի կամքից չէ կախված այն, թե նման անունով տարածք կա, թե չկա: Նա առաջին հերթին փորձում է իր ժողովրդին համոզել, որ խնդիրը լուծված է, այլապես չունի բացատրություն, թե իրենը համարող տարածքում ինչ գործ ունեն ռուսական զորքերը»,-ասաց Ս. Դանիելյանը:

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին՝ Սուրեն Սարգսյանը հավելեց. «Հայաստանի իշխանություններից որևէ ադեկվատ պատասխանի բացակայության դեպքում, բնական է, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Զարմանալու ոչինչ չկա, որովհետև Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես որևէ պատասխան չի լինում: Բնական է նաև, որ այս պայմաններում Հայաստանին ուղղվող պահանջները պետք է ավելանան»: Խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի մասին, դիտարկելով թե՛ Երևանում, թե՛ Բաքվում արված հայտարարությունները՝ Ստեփան Դանիել յանը շեշտեց. «Տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանը, հաշի առնելով Թուրքիայի գործոնը, նաև միջազգային լարված վիճակը, փորձում է ժամանակ շահել ու հանգստացնել իրավիճակը: Հիմնական ուղերձը դա էր: Բացի այդ, Ադրբեջանը շտապում է պատերազմից դիվիդենտներ շահել ու Մեղրիով կոմունիկացիաների խնդիրը լուծել, սակայն Ռուսաստանն այդ հարցում չի շտապում»:

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ հիմնական ուղերձներում նորություն չկար, որովհետև ՌԴ-ն իր դիրքորոշումը թե՛ գերիների հարցում, թե՛ նոյեմբերի 9-ին ձեռքբերված պայմանավորվածությունների ու հայտարարության առումով բազմիցս է ասել. «ՌԴ-ի կողմից ստրատեգիապես նոր դիրքավորում չկա, նոր մեսիջներ, մեծ հաշվով, չկան»:

Անդրադառնալով Արցախից բռնազավթված տարածքների ականապատ դաշտերի քարտեզները տրամադրելու Բաքվի պահանջին, որին Բաքվում անդրադարձ կատարեց նաև Լավրովը՝ նշելով, որ հարցը քննարկվել է Երևանում, ու ՀՀ ղեկավարությունն ըմբռնումով է մոտենում այդ խնդիրը լուծելու անհրաժեշտությանը, Ս. Սարգսյանը շեշտեց. «Սա կարևոր հարց է: Իհարկե, չեմ պատկերացնում, թե տեխնիկապես ինչպես պետք է իրականացվի, կամ ինչ քարտեզներ կան, բայց մի բան գիտեմ. եթե բանակցությունների ընթացքում ինչ-որ բան զիջում ես, ինչ-որ բան պիտի ստանաս, իսկ թե ինչ ենք մենք ստանում, ես պարզապես դեռ ոչինչ չեմ տեսնում»: Ստեփան Դանիել յանն էլ հավելեց, որ ականապատ դաշտերի քարտեզներն Ադրբեջանը վաղուց է պահանջում. «Մեր պահանջն էլ է հայտնի՝ գերիների վերադարձն է: Իսկ թե փակ դռների հետևում ինչ են քննարկում, ընդամենը ենթադրությունների դաշտում են: Սուրեն Սարգսյանի կարծիքով, մեծ հաշվով, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը բնորոշ է ՀՀ իշխանությանը. «Այսինքն, անադեկվատ վիճակում ենք, արտաքին քաղաքականության որևէ դրսևորումներ ու նշույլներ չկան, իսկ դիվանագիտությունը մեռած է: Ալիևի հոխորտանքներին ոչ ոք որևէ կերպ չի պատասխանում: Այս իշխանությունները կարծես տոտալ վախի մթնոլորտում լինեն: Կատաստրոֆիկ վիճակ է, Հայաստանը երբեք այսքան թույլ չի եղել ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական և ոչ էլ արտաքին քաղաքական առումով»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս