Կազանի հրաձիգը, նախքան հարձակումը, փորձել է հրկիզել իր բնակարանը
SOCIETYԿազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն կազմակերպած Իլնազ Գալյավիևը, հարձակվելուց առաջ փորձել է հրկիզել իր բնակարանը: Այս մասին հայտնում է Baza-ն Telegram ալիքում:
Նշվում է, որ նա մայիսի 11-ի առավոտյան բնակարանի դռան վրա սելիտրա է լցրել, այրել ու դուրս է եկել տնից: Սակայն կրակը չի բռնկվել, ինչի արդյունքում իրավապահները կարողացել են իրականացնել խուզարկություն:
Երիտասարդի բնակարանում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է անհայտ ծագման նյութ, ինչպես նաև տարա՝ «Մուխոմոր» դեղամիջոցի թուրմով:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում, վերջին տվյալների համաձայն, մահացել է 9 մարդ, այդ թվում՝ 7 երեխա: Ավելի քան 20 մարդ վիրավորվել է:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



