Կազանի հրաձիգը, նախքան հարձակումը, փորձել է հրկիզել իր բնակարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն կազմակերպած Իլնազ Գալյավիևը, հարձակվելուց առաջ փորձել է հրկիզել իր բնակարանը: Այս մասին հայտնում է Baza-ն Telegram ալիքում:
Նշվում է, որ նա մայիսի 11-ի առավոտյան բնակարանի դռան վրա սելիտրա է լցրել, այրել ու դուրս է եկել տնից: Սակայն կրակը չի բռնկվել, ինչի արդյունքում իրավապահները կարողացել են իրականացնել խուզարկություն:
Երիտասարդի բնակարանում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է անհայտ ծագման նյութ, ինչպես նաև տարա՝ «Մուխոմոր» դեղամիջոցի թուրմով:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում, վերջին տվյալների համաձայն, մահացել է 9 մարդ, այդ թվում՝ 7 երեխա: Ավելի քան 20 մարդ վիրավորվել է:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



