Yerevan, 12.July.2026,
00
:
00
BREAKING


«Պա­հանջս հե­տև­յալն է՝ նախ­կին ամուս­նուս զրկել ծնո­ղա­կան իրա­վունք­նե­րից»․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատական գործերի և վճիռների կայացման ձգձգման մասին խոսելու առիթներ եղել են: Վերջերս մեզ է դիմել Լ. Մ.-ն (ամբողջական անունը չենք գրում իր իսկ խնդրանքով-խմբ.), ով 2018 թ.-ի սեպտեմբերից գտնվում է դատական նիստերի անվերջանալի շրջապտույտի մեջ: 2018 թ.-ի սեպտեմբերին նա դիմել է Երևան քաղաքի դատարան՝ ընդդեմ ամուսնու՝ Էդիկ Սիաբանդովի՝ ամուսնալուծվելու պահանջով: Տեղի են ունեցել դատական մի քանի նիստեր, որոնց արդյունքում դատարանը 2019 թ.-ի դեկտեմբերի 18-ին կայացրել է վճիռ՝ բավարարելով հայցվոր Լ. Մ.-ի հայցը: Արդյունքում ամուսիններն ամուսնալուծվել են: Ընդ որում՝ դատարանի վճռի մեջ նշված է, որ պատասխանողը պատշաճ ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել: 2019 թ.-ի մարտի 11-ին Լ. Մ.-ն կրկին դիմել է դատարան՝ իր երեխայի հորը ծնողական իրավունքներից զրկելու պահանջով:

Գործում, բացի հայցվորից և պատասխանողից, որպես երրորդ կողմ հանդես է գալիս Երևանի Հոգաբարձության և խնամակալության մարմնի Քանաքեռ-Զեյթուն հանձնաժողովը: Գործն ընդունվել է վարույթ, դատավոր Դիանա Հովհաննիսյանի նախագահությամբ 2019 թ.-ի հոկտեմբեր և 2020 թ.-ի հունվար ամիսներին կայացել են նախնական դատական նիստեր, ընդ որում՝ վերջին դատական նիստի ժամանակ կազմվել է նաև դատական հանձնարարություն: Բոլոր այս տվյալները վերցված են «Datalex» դատական տեղեկատվական համակարգից: Այս գործով վերջին դատական նիստը կայացել է 2020 թ.-ին: Լ. Մ.-ն նշում է՝ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է դատական վճռի կայացումն այսքան ձգձգվում, երբ ամեն ինչ առավել քան պարզ է: «2019 թ.-ին փաստաբանիս հետ դատարան հայց եմ ներկայացրել, որն ընդունվել է վարույթ: Հոգաբարձուների խորհուրդը ևս նիստ է արել:

Պահանջս հետևյալն է՝ նախկին ամուսնուս զրկել ծնողական իրավունքներից:Երեխաս ինը տարեկան է: Կենսաբանական հայրը չի շփվում նրա հետ, ֆինանսական աջակցություն ևս չկա: Երեխայի փաստաթղթերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ եմ ունենում, այդ է պատճառը, որ որոշել եմ նրան զրկել իրավունքներից: Դատական նիստերի սկզբնական փուլում որդուս հայրը «հայտնվեց»՝ ասելով, թե երեխան իմն է, սիրում եմ նրան, թույլ չեմ տա, որ ինձ զրկես իրավունքներից, թե իբր չեմ թույլատրել տեսնվել երեխայի հետ: Բայց չի եղել դեպք, որ նա ցանկանա շփվել երեխայի հետ, և ես խոչընդոտեմ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Լ. Մ-ն:

Ընդգծում է՝ դատարան դիմելու և նախկին ամուսնուն հայրական իրավունքներից զրկելու ցանկությունը եղավ մի պարզ պատճառով:«Երեխաս բրոնխիալ ասթմա ունի, և բժիշկները խորհուրդ տվեցին նրան ծով տանել, նա պետք է անձնագիր ունենար: Բավականին մեծ դժվարությամբ, փաստաբանիս օգնությամբ կարողացանք անձնագիր ստանալ և մեկնել ծով: Հիմա տղայիս պարբերաբար պետք է երկրից դուրս տանեմ: Հոգաբարձուների խորհուրդը ևս նիստ է արել, կապ հաստատել երեխայիս հոր հետ, նա կտրոններ է ներկայացրել, որ ֆինանսական աջակցություն է ցույց տվել որդուս: Այո՛, մի քանի անգամ 6000 ռուբլու չափով գումար է փոխանցվել: Հետագայում իմ բարեկամների միջոցով իմացա, որ վաճառել են երեխայիս այն իրերը, որոնք մնացել էին իրենց տանը: Դրանք իմ հայրական կողմն էր նվիրել որդուս:

Դա վաճառել են և գումարն ուղարկել՝ որպես ալիմենտ: Ի դեպ, դատարան հայց էի ներկայացրել նաև ալիմենտի բռնագանձման պահանջով: Ունեմ դատական որոշում այս հայցով, ոչ մի կոպեկ գումար երեխային չի փոխանցվել, բայց նույնիսկ դրա վրա եմ աչք փակել, ինձ անհրաժեշտ է, որ նա զրկվի ծնողական իրավունքներից»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, թե պատճառաբանում են, թե չեն կարողանում կապ հաստատել երեխայի հոր հետ: «Նա Մոսկվայում է, կարող եմ փոխանցել անգամ կոնտակտները: Հոգաբարձուների խորհրդի հոգեբանները հանդիպել են որդուս հետ, իրեն հարցեր են տվել հոր մասին, նա ասել է, որ չի տեսել հորը: Ասեմ, որ խորհուրդը շատ մեծ ազդեցություն ունի դատարանում: Նկատել եմ՝ տիկին Անուշը, որը դատարանում ներկայացնում է Հոգաբարձուների խորհուրդը, կողմնապահ է աշխատում: Ներկա պահին ինձ մոտ տպավորություն է, թե հակված են նրան, որ դատարանը չզրկի հորը ծնողական իրավունքներից: Մինչ օրս պատասխանող կողմը չունի փաստաբան, բայց Հոգաբարձուների խորհուրդն իրեն է պաշտպանում, ինչո՞վ է սա պայմանավորված: Կարո՞ղ եմ այս առումով կասկածներ ունենալ: Իհարկե, կարող եմ: ՌԴ դեսպանատան միջոցով չեն կարողանում տղայիս հորը գտնել: Սա աբսուրդ է:

Փաստաբանս անգամ առաջարկում է՝ այս փուլում մի զրկիր նրան ծնողական իրավունքներից, լիազորագրով մեկնիր երկրից, բայց ինձ այդ տարբերակը ձեռնտու չէ, որովհետև այդ դեպքում անընդհատ կախման մեջ եմ լինելու իրենից»,-ընդգծում է նա: Եզրափակում է՝ շատ կցանկանա, որ հայրն իրոք ճանաչի որդուն, շփվի նրա հետ և երբեք չի արգելի հոր և որդու շփումը, եթե, իհարկե, դա հոգեբանորեն չազդի երեխայի վրա: Լ. Մ.-ի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ այս գործով դատական վերջին նիստը տեղի է ունեցել 2020 թ.-ի հունվարի 22ին:

«Պատասխանող կողմը Ռուսաստանի Դաշնությունում է: Դատարանը ծանուցում է ուղարկել նրան:Հիմա մեր խնդիրն այն է, որ արդեն 2021 թ.-ի մայիսն է, բայց որևէ նորություն չունենք անգամ այն մասին՝ արդյո՞ք այդ ծանուցումը նրան հասել է, թե՞ ոչ: Դատավորի աշխատակազմը մեզ տեղեկացնում է, որ դեռևս պատասխան չեն ստացել: Կարծում ենք, որ գործը քննելու հետ կապված ողջամիտ ժամկետները խախտվում են: Նշեմ, որ պատասխանողը կապի մեջ է եղել Հոգաբարձության և խնամակալության մարմնի հետ, հետևաբար նրան «գտնելու» հետ կապված դատարանը խնդիր չուներ: Հասկանում ենք նաև, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ նախորդ տարի դատական նիստեր տեղի չէին ունենում, ծանուցումն էլ Ռուսաստանի Դաշնություն կարող էր հասնել, ասենք, վեց ամսում: Առաջին անգամ, երբ պատասխանողին ծանուցում էր ուղարկվել, այն վերադարձրել էին:

Մեզ համար այս պարագայում հանելուկ է՝ ծանուցագիրը պատասխանողին հասե՞լ է, թե ոչ: Արդյունքում՝ դատարանը չի կարողանում դատական նիստի օր նշանակել: Ըստ իս, եթե մեկ տարուց ավելի նիստ չի նշանակվում կամ ծանուցման պատասխան չի տրվում, դատարանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, բայց մյուս կողմից էլ՝ որքանո՞վ է դատարանը լիազորված ինքնուրույն քայլեր ձեռնարկելու: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում դատական գործերը շատ երկար են քննվում: Դատական առաջին նիստից հետո հաջորդը կարող է տեղի ունենալ, ասենք, վեց ամիս հետո: Բնականաբար, բոլոր վստահորդները դժգոհ են դրանից, բայց այս ձգձգումները վերաբերում են դատական բոլոր նիստերին: Դատարաններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, այս մասին կվկայեն բոլոր փաստաբանները: Իր հերթին խնդիրներ ստեղծեց համաճարակով պայմանավորված իրավիճակը»,-ասում է Անի Ալավերդյանը:

Հ.Գ.-Պատրաստ ենք ներկայացնել նաև մյուս կողմի տեսակետը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia