Երևան, 23.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պա­հանջս հե­տև­յալն է՝ նախ­կին ամուս­նուս զրկել ծնո­ղա­կան իրա­վունք­նե­րից»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դատական գործերի և վճիռների կայացման ձգձգման մասին խոսելու առիթներ եղել են: Վերջերս մեզ է դիմել Լ. Մ.-ն (ամբողջական անունը չենք գրում իր իսկ խնդրանքով-խմբ.), ով 2018 թ.-ի սեպտեմբերից գտնվում է դատական նիստերի անվերջանալի շրջապտույտի մեջ: 2018 թ.-ի սեպտեմբերին նա դիմել է Երևան քաղաքի դատարան՝ ընդդեմ ամուսնու՝ Էդիկ Սիաբանդովի՝ ամուսնալուծվելու պահանջով: Տեղի են ունեցել դատական մի քանի նիստեր, որոնց արդյունքում դատարանը 2019 թ.-ի դեկտեմբերի 18-ին կայացրել է վճիռ՝ բավարարելով հայցվոր Լ. Մ.-ի հայցը: Արդյունքում ամուսիններն ամուսնալուծվել են: Ընդ որում՝ դատարանի վճռի մեջ նշված է, որ պատասխանողը պատշաճ ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացրել: 2019 թ.-ի մարտի 11-ին Լ. Մ.-ն կրկին դիմել է դատարան՝ իր երեխայի հորը ծնողական իրավունքներից զրկելու պահանջով:

Գործում, բացի հայցվորից և պատասխանողից, որպես երրորդ կողմ հանդես է գալիս Երևանի Հոգաբարձության և խնամակալության մարմնի Քանաքեռ-Զեյթուն հանձնաժողովը: Գործն ընդունվել է վարույթ, դատավոր Դիանա Հովհաննիսյանի նախագահությամբ 2019 թ.-ի հոկտեմբեր և 2020 թ.-ի հունվար ամիսներին կայացել են նախնական դատական նիստեր, ընդ որում՝ վերջին դատական նիստի ժամանակ կազմվել է նաև դատական հանձնարարություն: Բոլոր այս տվյալները վերցված են «Datalex» դատական տեղեկատվական համակարգից: Այս գործով վերջին դատական նիստը կայացել է 2020 թ.-ին: Լ. Մ.-ն նշում է՝ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է դատական վճռի կայացումն այսքան ձգձգվում, երբ ամեն ինչ առավել քան պարզ է: «2019 թ.-ին փաստաբանիս հետ դատարան հայց եմ ներկայացրել, որն ընդունվել է վարույթ: Հոգաբարձուների խորհուրդը ևս նիստ է արել:

Պահանջս հետևյալն է՝ նախկին ամուսնուս զրկել ծնողական իրավունքներից:Երեխաս ինը տարեկան է: Կենսաբանական հայրը չի շփվում նրա հետ, ֆինանսական աջակցություն ևս չկա: Երեխայի փաստաթղթերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ եմ ունենում, այդ է պատճառը, որ որոշել եմ նրան զրկել իրավունքներից: Դատական նիստերի սկզբնական փուլում որդուս հայրը «հայտնվեց»՝ ասելով, թե երեխան իմն է, սիրում եմ նրան, թույլ չեմ տա, որ ինձ զրկես իրավունքներից, թե իբր չեմ թույլատրել տեսնվել երեխայի հետ: Բայց չի եղել դեպք, որ նա ցանկանա շփվել երեխայի հետ, և ես խոչընդոտեմ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Լ. Մ-ն:

Ընդգծում է՝ դատարան դիմելու և նախկին ամուսնուն հայրական իրավունքներից զրկելու ցանկությունը եղավ մի պարզ պատճառով:«Երեխաս բրոնխիալ ասթմա ունի, և բժիշկները խորհուրդ տվեցին նրան ծով տանել, նա պետք է անձնագիր ունենար: Բավականին մեծ դժվարությամբ, փաստաբանիս օգնությամբ կարողացանք անձնագիր ստանալ և մեկնել ծով: Հիմա տղայիս պարբերաբար պետք է երկրից դուրս տանեմ: Հոգաբարձուների խորհուրդը ևս նիստ է արել, կապ հաստատել երեխայիս հոր հետ, նա կտրոններ է ներկայացրել, որ ֆինանսական աջակցություն է ցույց տվել որդուս: Այո՛, մի քանի անգամ 6000 ռուբլու չափով գումար է փոխանցվել: Հետագայում իմ բարեկամների միջոցով իմացա, որ վաճառել են երեխայիս այն իրերը, որոնք մնացել էին իրենց տանը: Դրանք իմ հայրական կողմն էր նվիրել որդուս:

Դա վաճառել են և գումարն ուղարկել՝ որպես ալիմենտ: Ի դեպ, դատարան հայց էի ներկայացրել նաև ալիմենտի բռնագանձման պահանջով: Ունեմ դատական որոշում այս հայցով, ոչ մի կոպեկ գումար երեխային չի փոխանցվել, բայց նույնիսկ դրա վրա եմ աչք փակել, ինձ անհրաժեշտ է, որ նա զրկվի ծնողական իրավունքներից»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, թե պատճառաբանում են, թե չեն կարողանում կապ հաստատել երեխայի հոր հետ: «Նա Մոսկվայում է, կարող եմ փոխանցել անգամ կոնտակտները: Հոգաբարձուների խորհրդի հոգեբանները հանդիպել են որդուս հետ, իրեն հարցեր են տվել հոր մասին, նա ասել է, որ չի տեսել հորը: Ասեմ, որ խորհուրդը շատ մեծ ազդեցություն ունի դատարանում: Նկատել եմ՝ տիկին Անուշը, որը դատարանում ներկայացնում է Հոգաբարձուների խորհուրդը, կողմնապահ է աշխատում: Ներկա պահին ինձ մոտ տպավորություն է, թե հակված են նրան, որ դատարանը չզրկի հորը ծնողական իրավունքներից: Մինչ օրս պատասխանող կողմը չունի փաստաբան, բայց Հոգաբարձուների խորհուրդն իրեն է պաշտպանում, ինչո՞վ է սա պայմանավորված: Կարո՞ղ եմ այս առումով կասկածներ ունենալ: Իհարկե, կարող եմ: ՌԴ դեսպանատան միջոցով չեն կարողանում տղայիս հորը գտնել: Սա աբսուրդ է:

Փաստաբանս անգամ առաջարկում է՝ այս փուլում մի զրկիր նրան ծնողական իրավունքներից, լիազորագրով մեկնիր երկրից, բայց ինձ այդ տարբերակը ձեռնտու չէ, որովհետև այդ դեպքում անընդհատ կախման մեջ եմ լինելու իրենից»,-ընդգծում է նա: Եզրափակում է՝ շատ կցանկանա, որ հայրն իրոք ճանաչի որդուն, շփվի նրա հետ և երբեք չի արգելի հոր և որդու շփումը, եթե, իհարկե, դա հոգեբանորեն չազդի երեխայի վրա: Լ. Մ.-ի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ այս գործով դատական վերջին նիստը տեղի է ունեցել 2020 թ.-ի հունվարի 22ին:

«Պատասխանող կողմը Ռուսաստանի Դաշնությունում է: Դատարանը ծանուցում է ուղարկել նրան:Հիմա մեր խնդիրն այն է, որ արդեն 2021 թ.-ի մայիսն է, բայց որևէ նորություն չունենք անգամ այն մասին՝ արդյո՞ք այդ ծանուցումը նրան հասել է, թե՞ ոչ: Դատավորի աշխատակազմը մեզ տեղեկացնում է, որ դեռևս պատասխան չեն ստացել: Կարծում ենք, որ գործը քննելու հետ կապված ողջամիտ ժամկետները խախտվում են: Նշեմ, որ պատասխանողը կապի մեջ է եղել Հոգաբարձության և խնամակալության մարմնի հետ, հետևաբար նրան «գտնելու» հետ կապված դատարանը խնդիր չուներ: Հասկանում ենք նաև, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ նախորդ տարի դատական նիստեր տեղի չէին ունենում, ծանուցումն էլ Ռուսաստանի Դաշնություն կարող էր հասնել, ասենք, վեց ամսում: Առաջին անգամ, երբ պատասխանողին ծանուցում էր ուղարկվել, այն վերադարձրել էին:

Մեզ համար այս պարագայում հանելուկ է՝ ծանուցագիրը պատասխանողին հասե՞լ է, թե ոչ: Արդյունքում՝ դատարանը չի կարողանում դատական նիստի օր նշանակել: Ըստ իս, եթե մեկ տարուց ավելի նիստ չի նշանակվում կամ ծանուցման պատասխան չի տրվում, դատարանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, բայց մյուս կողմից էլ՝ որքանո՞վ է դատարանը լիազորված ինքնուրույն քայլեր ձեռնարկելու: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում դատական գործերը շատ երկար են քննվում: Դատական առաջին նիստից հետո հաջորդը կարող է տեղի ունենալ, ասենք, վեց ամիս հետո: Բնականաբար, բոլոր վստահորդները դժգոհ են դրանից, բայց այս ձգձգումները վերաբերում են դատական բոլոր նիստերին: Դատարաններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, այս մասին կվկայեն բոլոր փաստաբանները: Իր հերթին խնդիրներ ստեղծեց համաճարակով պայմանավորված իրավիճակը»,-ասում է Անի Ալավերդյանը:

Հ.Գ.-Պատրաստ ենք ներկայացնել նաև մյուս կողմի տեսակետը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար Կոնգոյում հրդեհված հիվանդանոցից էբոլայով հիվանդ վեց մարդ է փախել Մ-15 ԵԱ. 68 կգ քաշային Շահեն Մարտիրոսյանը եզրափակչում է Սխալ քաղաքականության պատճառով Արցախյան հաղթանակները նվիրեցին Ադրբեջանին. ՓաշոյանՀերթական բարեգործության մասին. 15մլն դոլարի աջակցություն ուսանողներին. Ռուբեն ՎելիցյանՄենք հաստատ չենք սկսելու զրոյական կետից՝ տեսանք դրա ողբերգական հետևանքները․ Գոհար Մելոյան Մայիսի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելու Մինչև ՔՊ-ն խոսում է խաղաղությունից, Ադրբեջանի կառավարությունը հաջորդ ամիս Նախիջևանում կազմակերպում է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոն․ Տիգրան ԱբրահամյանՏիմատին երևանյան համերգից առաջ հայ հանդիսատեսին տեսաուղերձ է հղել Հաղթանակի ձայները ավելի բարձր են հնչում․ Գոհար ՂումաշյանՄենք ռացիոնալ միտք ենք բերում. Սարդարապատը լավ օրինակ է. Էդմոն ՄարուքյանՌուսաստանից արտաքսել են UFC-ի նախկին մարտիկին՝ մենամարտից առաջ Իրանը ողջունում է Ռուսաստանի առաջարկները միջուկային համաձայնագրի վերաբերյալ․ դեսպան Ջալալի Ժողովուրդ, գնա՛ ընտրության, որ գնան․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Որպեսզի ունենանք 1մլրդ դոլլարի ներդրումներ տուրիզմի ոլորտում ` քվեարկում ենք փոփոխությունների համար.3․ Մամիկոն ԱսլանյանԻնչու է կարևոր հունիսի 7-ին անպայման գնալ ընտրության` չգնալը նույնպես ընտրություն է, բայց այդ դեպքում ուրիշներն են որոշում քո փոխարեն․ Մարիաննա ՂահրամանյանՄայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու Կամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»ՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն իրենց ռազմական ներկայությունը Արկտիկայում Ես ամենահանցագործ թաղամասում եմ մեծացել. ճիշտը մի հատ ա․ Էդմոն Մարուքյան«Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել 85-ամյա տղամարդը փրկել է աղջկան էլեկտրաշոկերով զինված առևանգողից Երևանում 4 օր երթևեկությունը կսահմանափակվի. մանրամասներ Մայիսի 23-ին, 26-ին և 27-ին ջուր չի լինելու. հասցեներ Հայաստանի անվտանգությունը վեր է ամեն ինչից․ պատասխան Փաշինյանի հայտարարություններին․ Իվետա Տոնոյան«Ուժեղ Հայաստանի» ուժեղ իրազեկումն ու հանրահավաքն այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր․ «ՀայաՔվե»-ն ևս այնտեղ էրՄիկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց 12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Իշխանության «դարի բացահայտումը» պարզապես զվարճալի է․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքագետ. Իրանը կարող է «ոչնչացնել» ԱՄԷ-ն պատերազմի դեպքում Ուժեղ Մալաթիան գնալու է ընտրության, որ փոքրիկ խմբակը Գնա․ Նարեկ ԿարապետյանՀարավային Օսիայում կնոջը գետը տարել է դեպի Վրաստանի կողմ Այսօրվա զառանցանքը․ ինչ են պատրաստվում զիջել․ Հրայր ԿամենդատյանԱյնթապում մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հաղթանակած ազգը կարող է նույնը կերտել ապագայում, եթե ունենա ռացիոնալ, հաշվարկված և ոչ արկածախնդիր քաղաքական էլիտա. Էդմոն Մարուքյան «Վերջին զանգին» պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ի ղեկին եղել են անչափահասներ Խոշոր վթար Տավուշի մարզում. կա 12 տուժած, այդ թվում երեխաներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը արդար պահանջ է. Արամ Ա Անկեղծ շփում, իրական վերաբերմունք․ Նարեկ ԿարապետյանՌուսաստանն արգելեց «Ջերմուկ» ներմուծել. «Կարող է հանգեցնել առողջության վատթարացման» Գլխավոր դատախազը պատասխանատվություն է կրում Փաշինյանի հանցավոր վարքագծի համար․ Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է․ ուղիղՀզոր հայրենիք հնարավոր է կառուցել ուժեղ կրթությամբ․ Ատոմ Մխիթարյան