«Թող իրենց գործերով զբաղվեն». Ալիևը «մատ է թափ տալիս» Կանադայի և Ֆրանսիայի վրա
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզին և Օտտավային «խորհուրդ է տվել» չխառնվել Բաքվի գործերին:
Ալիևը նշել է, որ «ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Կանադան իրավունք չունեն խառնվել այլ պետության ներքին գործերին»:
«Վերջերս ինձ տեղեկացրին, որ Կանադայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է անում Ադրբեջանի և մեր ներքին գործերի վերաբերյալ: Ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը: Իրեն ու՞մ տեղն է դրել Կանադան: Գուցե դա գերտերություն է, որի մասին մենք չգիտեինք: Մենք բազմիցս ֆրանսիական կողմին առարկություններ ենք հայտնել մեր ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: Թող իրենց գործերով զբաղվեն», - ասել է Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



