«Թող իրենց գործերով զբաղվեն». Ալիևը «մատ է թափ տալիս» Կանադայի և Ֆրանսիայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզին և Օտտավային «խորհուրդ է տվել» չխառնվել Բաքվի գործերին:
Ալիևը նշել է, որ «ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Կանադան իրավունք չունեն խառնվել այլ պետության ներքին գործերին»:
«Վերջերս ինձ տեղեկացրին, որ Կանադայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է անում Ադրբեջանի և մեր ներքին գործերի վերաբերյալ: Ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը: Իրեն ու՞մ տեղն է դրել Կանադան: Գուցե դա գերտերություն է, որի մասին մենք չգիտեինք: Մենք բազմիցս ֆրանսիական կողմին առարկություններ ենք հայտնել մեր ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: Թող իրենց գործերով զբաղվեն», - ասել է Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



