«Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում». զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը
SOCIETYԻ գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին , անհետ կորածները դուք եք , որ զինվորական երդում չեք տվել։ Այս մասին գրել է հերոս Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը: Նորատուսում Նիկոլ Փաշինյանը կարդացել է զոհերի անունները՝ չհիշատակելով հարյուրավոր կյանքեր փրկած հերոսին:
«Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ սերժանտ Կարեն Սասունի Բադոյանը զոհվել է բայրաքթարի ուղիղ հարվածից , կատարելով առաջադրանքը ,փրկելով երեք հարյուր զինակից ընկերների կյանք ։
Ձեր տղան ինչ հետք է թողել պարոն վարչապետ ,որ ասպետի անունն էլ չեք կարդում ։
Դուք դատապարտված եք ի վերուստ։
Հ.գ. Դիմել եմ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՊՆ նախարարին, որպեսզի քննություն կատարվի և տրվի համապատասխան գնահատական , բայց աչքիս տեղում մարդ չկա»,- գրել է նա։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



