«Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում». զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻ գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին , անհետ կորածները դուք եք , որ զինվորական երդում չեք տվել։ Այս մասին գրել է հերոս Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը: Նորատուսում Նիկոլ Փաշինյանը կարդացել է զոհերի անունները՝ չհիշատակելով հարյուրավոր կյանքեր փրկած հերոսին:
«Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ սերժանտ Կարեն Սասունի Բադոյանը զոհվել է բայրաքթարի ուղիղ հարվածից , կատարելով առաջադրանքը ,փրկելով երեք հարյուր զինակից ընկերների կյանք ։
Ձեր տղան ինչ հետք է թողել պարոն վարչապետ ,որ ասպետի անունն էլ չեք կարդում ։
Դուք դատապարտված եք ի վերուստ։
Հ.գ. Դիմել եմ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՊՆ նախարարին, որպեսզի քննություն կատարվի և տրվի համապատասխան գնահատական , բայց աչքիս տեղում մարդ չկա»,- գրել է նա։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



