Ադրբեջանական աղբյուրներով տարածվող լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել հայ զինվորի ուղղությամբ, կեղծ է․ ՊՆ
SOCIETYԱդրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն է տարածել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից։ Ըստ տեղեկության այդ զինվորը փորձել է սահմանն անցնել ու հանձնվել ադրբեջանական կողմին։
Հակառակորդ երկրի լրատվականները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատվածում ՝ ադրբեջանական Ջաֆարլի գյուղի և հայկական Վազաշեն գյուղի ուղղությամբ:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ տեղեկությունը բացարձակ սուտ է։ «Հիմարություն է, նման դեպք չի գրանցվել։ Այս տեղեկությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքներից է»,-նշել են ՊՆ-ից:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



