Ադրբեջանական աղբյուրներով տարածվող լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել հայ զինվորի ուղղությամբ, կեղծ է․ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն է տարածել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից։ Ըստ տեղեկության այդ զինվորը փորձել է սահմանն անցնել ու հանձնվել ադրբեջանական կողմին։
Հակառակորդ երկրի լրատվականները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատվածում ՝ ադրբեջանական Ջաֆարլի գյուղի և հայկական Վազաշեն գյուղի ուղղությամբ:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ տեղեկությունը բացարձակ սուտ է։ «Հիմարություն է, նման դեպք չի գրանցվել։ Այս տեղեկությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքներից է»,-նշել են ՊՆ-ից:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



