Տաջիկստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութ)
SOCIETYՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հզոր պայթյուն է տեղի ունեցել լցակայաններից մեկում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ ներկայացնելով կատարվածը պատկերող տեսանյութը:
Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ Սինո թաղամասի ավտոլցակայանում վթար է տեղի ունեցել: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: Արտակարգ ծառայությունները դեռ չեն հայտնել միջադեպի պատճառները:
Հրապարակված կադրերից դատելով՝ նախ հրդեհ է բռնկվել լցակայանում. հսկայական հրդեհը տարածվել շինության տարածքում: Այնուհետև հանկարծակի հզոր պայթյուն է որոտացել: Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության և հրշեջ ծառայության մարտական հաշվարկները:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
Unibank Offers 50% Discount on Cards During Weekends
4
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank
5
Ucom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia



