Տաջիկստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հզոր պայթյուն է տեղի ունեցել լցակայաններից մեկում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ ներկայացնելով կատարվածը պատկերող տեսանյութը:
Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ Սինո թաղամասի ավտոլցակայանում վթար է տեղի ունեցել: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: Արտակարգ ծառայությունները դեռ չեն հայտնել միջադեպի պատճառները:
Հրապարակված կադրերից դատելով՝ նախ հրդեհ է բռնկվել լցակայանում. հսկայական հրդեհը տարածվել շինության տարածքում: Այնուհետև հանկարծակի հզոր պայթյուն է որոտացել: Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության և հրշեջ ծառայության մարտական հաշվարկները:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



