Քրդաբնակ Շըրնաքում թուրք ուժայինները լայնածավալ գործողություններ են իրականացնում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ուժային կառույցները լայնամասշտաբ գործողություններ են սկսել թուրքական քրդաբնակ Շըրնաք նահանգում, մասնավորապես` Սիլոփիում ու Ջիզրեում, որտեղ դեկտեմբերի 14-ից փողոց դուրս գալու արգելք է հայտարարված: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբեր ականը:
Թուրքական իրավապահ մարմինները հայտնել են, որ այս գավառներում իրենց գործողություններն ուղղված են Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Քրդաբնակ այս շրջաններում անընդհատ լսվում են կրակոցներ և պայթյունի ձայներ: Հաղորդվում է, որ ուժայինների մի մասը տեղակայցվել է դպրոցներում: Զինվորական ներկայությունը Սիլոփիում և Ջիզրեում նախորդ օրերի համեմատ ավելացել է:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
3
EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



