Քրդաբնակ Շըրնաքում թուրք ուժայինները լայնածավալ գործողություններ են իրականացնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ուժային կառույցները լայնամասշտաբ գործողություններ են սկսել թուրքական քրդաբնակ Շըրնաք նահանգում, մասնավորապես` Սիլոփիում ու Ջիզրեում, որտեղ դեկտեմբերի 14-ից փողոց դուրս գալու արգելք է հայտարարված: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբեր ականը:
Թուրքական իրավապահ մարմինները հայտնել են, որ այս գավառներում իրենց գործողություններն ուղղված են Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Քրդաբնակ այս շրջաններում անընդհատ լսվում են կրակոցներ և պայթյունի ձայներ: Հաղորդվում է, որ ուժայինների մի մասը տեղակայցվել է դպրոցներում: Զինվորական ներկայությունը Սիլոփիում և Ջիզրեում նախորդ օրերի համեմատ ավելացել է:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



