Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմ ուսերին մեծ պատասխանատվություն է, իսկ ես մենակ եմ, պրոդյուսեր չունեմ». «Նոր ալիք 2021»-ի Հայաստանի ներկայացուցիչ Սարոն՝ 20 մասնակցից առաջ անցնելու և ընտրվելու մասին

LIFE

Tert.am Life-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ «Նոր ալիք» երաժշտական մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի 22-ամյա Սարո Գևորգյանը: Tert.am Life-ի հետ զրույցում Սարոն խոսել է մրցույթին մասնակցելու, Արթուր Գրիգորիչի և Նադեժդա Սարգսյանի սանը լինելու, ակումբներում երգելու և հայտնի դառնալու ցանկության մասին:

Երիտասարդ երգչի խոսքով՝ «Նոր ալիք» մրցույթին մասնակցելն իր երազանքներից մեկն է եղել: «Կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված՝ մասնակցությունս նախորդ տարվանից հետաձգվել էր: Այս տարի ինձ հրավիրեցին նախընտրական փուլին մասնակցելու: Գնացի Ռուսաստան, բայց ոչ ոքի չասացի, որ մրցույթի համար եմ գնում, մտածում էի՝ կլինի, կասեմ: Հայաստանը ներկայացնելու համար 20 մասնակցից ես ընտրվեցի, բոլորն ասում էին, որ շատ լավն եմ, ինձ հաջողություն էին մաղթում: Ես շատ մրցույթների եմ մասնակցել, միշտ ինձ են նկատել: Երբ ընտրվեցի, իմ էջում հրապարակում արեցի և կրկին շատ լավ արձագանքներ ստացա: Ես հավատում էի, որ կանցնեմ, եթե չհավատայի, դիմացս նստած մարդիկ ևս ինձ չէին հավատա: Մրցույթը կլինի օգոստոսին, շատ լավ զգացողություններ ունեմ: Իմ ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, պետք է հասցնեմ ամեն ինչ անել, քանի որ ես մենակ եմ, պրոդյուսեր չունեմ: Իմ պրոդյուսինգով զբաղվելու առաջարկներ եղել են, բայց չեմ համաձայնել, փակագծեր բացել չեմ ուզում»,- ասաց նա: 

Ըստ Սարոյի՝ անհամբեր սպասում է, որ բեմ բարձրանա, լավ ներկայանա: «Ամեն ինչ պետք է կատարյալ անեմ, որովհետև Հայաստանը չպետք է պարտվի: Մեր հերոսների համար պետք է փորձեմ հաղթել: Եղբայրս էլ Արցախի երկրորդ պատերազմի մասնակից է, հիմա էլ Արցախում է անցկացնում ծառայությունը, պետք է ամեն ինչ լավ անեմ: Չեմ մտածում, որ մրցույթում կարևորը միայն մասնակցությունն է, ինձ համար ևս, իհարկե, կարևոր է լավ ելույթ ունենալը, բայց գնում եմ երազանքիս հետևից: Պետք է գրավեմ հանդիսատեսին, հիշվեմ նրանց կողմից, իմ ակնկալիքներն այլ են: Հայաստանը ներկայացնող մասնակիցները միշտ տպավորվել են, ինչ-որ մրցանակով են վերադարձել, տաղանդավոր են եղել, այս առումով էլ պատասխանատվության զգացում ունեմ»,- նշեց նա:

Սարոն պատմեց, որ երգում է 4 տարեկանից, բայց պրոֆեսիոնալ վոկալով զբաղվել է 13 տարեկանից: «Սովորել եմ Հայաստանի երգի պետական թատրոնում, հետո Նադեժդա Սարգսյանի մոտ: Շնորհակալ եմ Արթուր Գրիգորիչին և Նադյային, նրանք ինձ մեծ փորձ են տվել, մեծ դպրոց եմ անցել՝ հանձին նրանց: Հիմա երգում եմ Երևանի ակումբներից մեկում, ինչն ինձ համար ևս մեծ փորձ է՝ չնայած մարդիկ շատ էին ասում, որ ակումբում աշխատելով ձայնը փչացնում են: Ես համաձայն չեմ, ակումբում ամեն օր աշխատում ես բենդի, հանդիսատեսի հետ, աճում ես: Մեծ սիրով եմ աշխատում ակումբում, երգում եմ իմ սիրելի ստեղծագործությունները: Ինձ շատ են ասել, որ կարող եմ ռեստորանում ռաբիս երգեր կատարել, այլ մասնագիտություն ընտրել, բայց եթե ինքդ քեզ հավատում ես, վստահ եմ՝ կհասնես քո ցանկալի կետին»,- ասաց Սարոն:

Երգիչն ընդգծեց, որ իր ճանապարհին շատ հիասթափություններ են եղել, բայց չի կոտրվել, պայքարել է:

«Այդ պահերին դիտել եմ իմ սիրելի արտիստների մասին տեսանյութերը, վերհիշել, թե ինչ բարդ ճանապարհով են անցել, նրանց ևս փորձել են կոտրել, բայց հիմա նրանք բարձունքում են: Խոսքս Սիայի, Լեդի Գագայի մասին է, նրանց ասել են, որ ոչնչի չեն հասնի, բայց հասել են և դարձել համաշխարհային աստղեր,- ասաց նա և հավելեց՝ երգչի համար միայն ձայնը չէ, որ կարևոր է,- Շատ մարդիկ մեծ դիապազոն ունեն, բայց իրենց առջև նպատակներ չեն դնում, մտածում են գումար վաստակելու մասին: Իմ նպատակը գումարը չէ, ես ուզում եմ հասնել իմ նպատակներին, որից հետո կլինի նաև գումարը: Ուզում եմ ճանաչված, սիրված, լավ արտիստ դառնալ: Իհարկե, հասկանում եմ, որ ճանաչված լինելուց հետո մարդկանց կողմից կարող են նաև բացասական բնույթի մեկնաբանություններ լինել, բայց ուշադրություն չեմ դարձնի: Եթե ընտրել եմ այս ճանապարհը, պետք է ամեն ինչի պատրաստ լինեմ»:

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities