Մահացել է «Լեգեոն» ջոկատի հրամանատար Սմբատ Հակոբյանը
SOCIETYՄահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա զինակից ընկեր Արամ Ավետիսյանը.
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԵՐՔԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ...
Այսօր գնաց իր նահատակված զինակիցներին միանալու Արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկը՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատար, 44 օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատար, իմ ամենահին մարտական ընկերը՝
ՍՄԲԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ։
Դժվար է պատկերացնել, որ առօրյա կյանքին ու ամենածանր մարտին նույն՝ պատանեկան խանդավառությամբ նայող մարտընկերս այլևս չկա։
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ եղբայր»։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
3
EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



